Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԵԱՏՄ տարածքում գյուղատնտեսական արտադրանքի ծավալն աճել է 19 տոկոսով

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ
Լուրեր

12:05 , 21 Մարտ 2019

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան մարտի 19-ին քննարկել է մի շարք հարցեր, որոնք առնչվում են ԵԱՏՄ երկրներում առևտրի, մաքսային համագործակցությանը, մրցակցությանը, թվայնացմանը, ներքին շուկաների գործունեությանը, վիճակագրությանը, տեխնիկական կարգավորմանը, դեղագործությանը: b4b.am-ը տեղեկացնում է, որ այդ մասին հայտնել է ԵՏՀ պաշտոնական կայքը:

Հաստատվել է 2012-2018 թվականներին անդամ պետություններում ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում պետական քաղաքականության մասին տեսությունը: Կոլեգիան ԵԱՏՄ երկրների համար երաշխավորել է խոշոր եղջերավոր անասունների մսի արտադրության զարգացման մի քանի միջոց, այդ թվում՝ ցեղային անասնապահության համակարգի ստեղծում, կերային և կերային հավելումների արտադրության, անասնաբուժական սարքերի զարգացում:

ԵՏՀ կոլեգիան արձանագրել է, որ Միության տարածքում գյուղատնտեսական արտադրանքը վերջին վեց տարիներին աճել է 19 տոկոսով, ավելացել են առևտրի ծավալները: Արտադրության հիմնական տեսակներում ինքնաապահովման մակարդակը ԵԱՏՄ տարածքում հասել է 93 տոկոսի:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱՊՀ ՄԽՎ խորհուրդը հաստատել է Վարազդատ Կարապետյանի ընտրությունը տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Բարձր է գնահատվել Հայաստանում 2018 թ. դեկտեմբերի 9-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունը:

Բելառուսի մարքեթինգի ազգային կենտրոնի ամսագիրը Հայաստանին նվիրված հատուկ համար է թողարկել

Հանդիպմանը քննարկվել են դեսպանության և մարքետինգի կենտրոնի միջև համագործակցության ծավալման հնարավոր ուղղությունները, որոնք կխթանեն գործարար շրջանակների միջև կապերի զարգացումը, ազգային արտահանման ծավալների ավելացումն ու տեսականու բազմազանությանը։

ԵԱՏՄ-ն հուսալի կամուրջ կդառնա Եվրոպայի եւ Ասիայի միջեւ. Նազարբաեւ

«Ոչ հեռու ապագայում մենք ԵԱՏՄ-ն տենում ենք որպես բաց տնտեսական հանրակցություն՝ օրգանապես ինտեգրացված համաշխարհային տնտեսական համակարգին, որպես հուսալի կամուրջ Եվրոպայի եւ Ասիայի միջեւ»,- ըստ ՌԻԱ Նովոստիի՝ հավելել է Նազարբաեւը: