Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԵԱՏՄ-ում ստեղծվում են ԱԱՀ գանձման հավասար պայմաններ

Վերադարձ լուրերի բաժին

17:07 , 22 Մայիս 2020

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի մասին պայմանագրում փոփոխություններին, որոնցով նախատեսվում է Ռուսատանի ազատ տնտեսական գոտիներ միության անդամ երկրներից և երրորդ երկրներից ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գանձման հավասար պայմանների ստեղծում: Այդ մասին տեղեկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքը:

Փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո, ԱՏԳ-ի ռեզիդենտին տրվելու է ԱԱՀ վճարման հետաձգում 180 օր ժամկետով՝ ընդհանուր կանոնակարգված ԱԱՀ հարկման փոխարեն: Նշվել է նաև, որ եթե ԱՏԳ ներկրված ապրանքը վաճառվի 180 օրացուցային օրվա ընթացքում, ապա ԱԱՀ-ն ընդհանրապես չի վճարվելու: ԵԱՏՄ պայմանագրում նման փոփոխությունների կիրառման նպատակը ՌԴ-ի ԱՏԳ-ների և միության անդամ այլ երկրների միջև իրականացվող առևտրի խթանումն է: ԱՏԳ-ի ռեզիդենտները հնարարվորություն կունենան ներկրել այնպիսի ապրանքներ, որոնք ավելի ցածր արժեք կունենան: Միության երկրների արտահանողները ՌԴ-ի ԱՏԳ ապրանք արտահանելիս հնարավորություն ունեն կիրառել զրոյական դրույք և արագացնել նախկինում վճարված ԱԱՀ-ի վերադարձը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ակնկալվում է որոշ ապրանքների գնի միջինը 3 տոկոսով նվազում

Դա տեղի կունենա 647 անուն ապրանքի համար Հայաստանին ԵԱՏՄ տրամադրած մաքսային արտոնության երկարաձգման շնորհիվ: Մեքենաներն այդ խմբի մեջ չեն մտնում:

Նոր պարզաբանում՝ ՀՀ-ից ծխախոտի արտահանման վերաբերյալ

ՀՀ մաքսային մարմիններն իրավասու չեն ԵԱՏՄ տարածքում ապրանքների նկատմամբ իրականացնել որևէ գործառնություն,այդ թվում՝ մաքսային հսկողություն: