Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԵԱՏՄ-ում չօգտագործված մեծ ներուժ կա

Վերադարձ լուրերի բաժին

22:21 , 25 Հունվար 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական միությունում չօգտագործված շատ պոտենցիալ է տեսնում, Հայաստանը շարունակելու է ակտիվ աշխատել կառույցում: Փաշինյանն այդ մասին ասել թ Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

«Մենք պատրաստվում ենք ԵԱՏՄ-ում շարունակել շատ ակտիվ աշխատել: Վերջին 1.5 տարվա մեր փորձը ցույց է տալիս, որ ԵԱՏՄ-ում իսկապես շատ չօգտագործված պոտենցիալ կա: ԵԱՏՄ-ն մենք հիմա դիտարկում ենք նաև երրորդ երկրների հետ մեր տնտեսական հարաբերությունները լավացնելու համատեքստում: Կարծում եմ, որ ԵԱՏՄ-ի անդամ լինելը նաև Հայաստանի ներդրումային գրավչությունը շատ կոնկրետ դեպքերում էականորեն ավելացնում է»,-ասել է Փաշինյանը:

Նա նշել է՝ Հայաստանն արդեն նոր գաղափարներ ունի ներդրած ԵԱՏՄ-ում: Պարտադիր ԵԱՏՄ բիզնես ֆորում տեղի կունենա ամեն տարի նախագահող երկրի մայրաքաղաքում: Վարչապետը կարևորեց հատկապես ոսկերչության ոլորտի հետ կապված նախաձեռնությունը: «Մենք առաջարկում ենք ստեղծել հատուկ ԵԱՏՄ դրոշմակնիք, և ԵԱՏՄ տարածքում արտադրված բոլոր ոսկերչական արտադրանքները կրեն այդ դրոշմակնիքը: Ու դա պետք է լինի մեր համատեղ բրենդը, որը մեզ բոլորիս կօգնի, որպեսզի արտաքին շուկաներում ավելի մեծ հաջողությամբ և կոնսոլիդացված գործենք: Եվ քանի որ Հայաստանը շատ լավ ավանդույթներ ունի ոսկերչության ոլորտում, մենք պատրաստ ենք, որ այդ ծրագրի կառավարումն անի Հայաստանի Հանրապետությունը»,-ասել է նա:

Վարչապետը հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ում Հայաստանն ունի երկու նոր նախարար՝ Արտակ Քամալյանը և Գեղամ Վարդանյանը: Նա համոզվածություն է հայտնել, որ առաջիկայում նոր նախաձեռնությունների մասին կլսենք:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ը պարզեցրել է վարչարարության ընթացակարգերը

Օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը:

2021թ. համար ԱՊՀ հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ է ընտրվել ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը

Նիստի շրջանակում 2021թ. համար Հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Հաջորդ՝ 28-րդ նիստը կանցկացվի Հայաստանի Հանրապետությունում՝ 2021թ. հոկտեմբերին:

ՀՀ-ն մտադիր է հետևողականորեն խթանել ԵԱՏՄ շահերը համաշխարհային շուկայում.

Վարչապետը մասնակցել է Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին: