Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԵԱՏՄ-ում ուղևորափոխադրումները կրճատվել են 25 տոկոսով

Վերադարձ լուրերի բաժին

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Եվրասիական տնտեսական միությունում, չնայած կորոնավիրուսային պայմաններին, արձանագրվել է 1,6 տոկոս տնտեսական աճ, ընդ որում՝ ամենաբարձրը՝ Հայաստանում, այնուհետև Ղազախստանում, Ռուսաստանում և Ղրղզստանում։ Բելառուսի տնտեսությունում դիտարկվող ժամանակահատվածում գրանցվել է 0,3 տոկոս անկում։ Հիմնական կապիտալում իրականացված ներդրումները Հայաստանում կրճատվել են 9,4 տոկոսով, Ղրղզստանում՝ 6,3 տոկոսով, մնացած երկրներում ներդրումների գծով աճ է գրանցվել։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ամփոփել են ԵԱՏՄ անդամ երկրների ընթացիկ տարվա առաջին 4 ամսվա հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշները։ Ընթացիկ տարվա հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ԵԱՏՄ-ում արձանագրվել է հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշների մի մասի գծով աճ, իսկ որոշների մասով անկում է նկատվել, հատկապես՝ արդյունաբերական արտադրանքի, բեռնաշրջանառության, մանրածախ առևտրի ծավալների առումով։

Միության երկրներում, բացի Հայաստանից և Ղազախստանից, գրանցվել է անկում արդյունաբերական արտադրանքի ծավալների առումով։ Ղազախստանում և Հայաստանում արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է համապատասխանաբար 5,8 և 4,2 տոկոս։ Շինարարության ծավալները Միությունում ավելացել են 0,5 տոկոսով, Հայաստանում և Ղրղզստանում կտրուկ անկում է գրանցվել, Ռուսաստանում ընդամենը 0,1 տոկոս աճ, իսկ Բելառուսում և Ղազախստանում համապատասխանաբար 4,5 և 5,5 տոկոս աճ։

Միությունում բեռնաշրջանառության և ուղևորաշրջանառության ծավալները կրճատվել են 4,2 և 25 տոկոսով, իսկ մանրածախ առևտրինը՝ 3,1 տոկոսով։ Բեռնաշրջանառության գծով աճ է գրանցվել միայն Հայաստանում՝ 8,5 տոկոս, իսկ ուղևորաշրջանառության գծով ամենամեծ անկումն արձանագրվել է Հայաստանում։ Մանրածախ առևտրի գծով աճ է գրանցվել միայն Բելառուսում։ ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրանքի ծավալն աճել է 3,1 տոկոսով։ Հայաստանի գյուղոլորտի արտադրանքի ցուցանիշները ներկայացված են եռամսյակային կտրվածքով, որտեղ աճը կազմել է 4,1 տոկոս։ Մնացած երկրներում ևս աճ է գրանցվել, ամենամեծը՝ Բելառուսում։

Զեկույցում ԵԱՏՄ երկրների փոխադարձ և արտաքին առևտրի ծավալների տվյալները վերաբերում են ընթացիկ տարվա առաջին եռամսյակին։ Դիտարկվող ժամանակահատվածում փոխադարձ առևտրի ծավալները կրճատվել են 8,8 տոկոսով, իսկ արտաքին առևտրի ծավալները՝ 8,8 տոկոսով։ Փոխադարձ առևտրի աճ գրանցվել է միայն Բելառուսում, իսկ արտաքին առևտրի՝ միայն Ղազախստանում։

Միությունում ապրիլին տարեկան գնաճը կազմել է 2,4 տոկոս, ամենաբարձրը Ղրղզստանում՝ 5 տոկոս, իսկ ցածրը՝ Ռուսաստանում 2,1 տոկոս։ Արդյունաբերական արտադրանքի գները նվազել են 7,6 տոկոսով, ընդ որում Ռուսաստանում 8 տոկոսով, Հայաստանում՝ 2,2, Ղազախստանում՝ 12,5 տոկոսով։ Ղրղզստանում և Բելառուսում արդյունաբերական արտադրանքի գներն աճել են՝ կազմելով համապատասխանաբար 13,6 և 3,9 տոկոս։ Գների նման անկումը պայմանավորված է ի լրումն այլ գործոնների պահանջարկի և նավթի գների կրճատմամբ։

Առաջին երեք-չորս ամսվա տվյալներն ամփոփելով, նշենք, որ թեև առաջին եռամսյակում Բելառուսում տնտեսական աճը եղել է բացասական, սակայն որոշ ոլորտներում երբ մնացած երկրներում ցուցանիշները բացասական են եղել, Բելառուսում աճ է գրանցվել։ Նմանատիպ պատկեր է նաև Ղազախստանում, որտեղ հիմնական ցուցանիշի աճ է գրանցվել։

EconoMood

Վաղ բերքահավաքը ձեռնտու չէ ո՛չ խաղողագործին, ո՛չ վերամշակողին

Արման Խոջոյանն Արարատի մարզում հետևել է մթերման գործընթացին:

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։

Կառավարությունը արտոնություն է տրամադրել դիմակներ արտադրող ընկերությանը

Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է բժշկական եռաշերտ դիմակների արտադրության համար: