Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԵԱՏՄ-ում Ղազախստանը մաքսատուրքերի հաշվեգրման ու բաշխման խախտում է թույլ տվել

Վերադարձ լուրերի բաժին

03:19 , 29 Նոյեմբեր 2019

Եվրասիական տնտեսական միության բարձրագույն հաշվեքննիչ մարմինների համատեղ հաշվեքննությունն արձանագրել է Ղազախստանի կողմից ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրման և բաշխման խախտում, որոշ մաքսատուրքեր չեն բաշխվել։ Հարցն ամենայն հավանականությամբ կքննարկի ԵԱՏՄ բարձրագույն խորհուրդը:

Երևանում ԵԱՏՄ բարձրագույն հաշվեքննիչ մարմինների կոլեգիայի համատեղ նիստի շրջանակում այդ մասին ասաց ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը: «Մեր պալատների համատեղ հանձնաժողովը 5 երկրներում իրականացրել է հսկողական միջոցառումներ, արձանագրել որոշ խնդիրներ: Ղազախստանի որոշ ընդերքօգտագործողների ներմուծման մաքսատուրքերը չեն բաշխվել, խոսքը մոտ 30 մլն ամերիկյան դոլարի մասին է: Այդ հարցը քննարկման փուլում է: Ամենայն հավանականությամբ, այս հարցով ԵԱՏՄ-ի բարձրագույն խորհուրդը, որը ներկայացված է երկրների ղեկավարներով, պետք է կայացնի իր որոշումը»,-ասաց Յոլյանը:

Նա նշեց՝ ղազախական կողմի ներկայացրած տեսակետն իրենց համար այնքան էլ հիմնավոր չի եղել: Հաշվեքննիչ պալատի անդամ Արա Նռանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռ 2016-ին առաջին անգամ իրականացրած հաշվեքննության արդյունքում տեսել են, որ կա առանձին հաշիվ, և Ղազախստանի այդ ձեռնարկությունների ներմուծման մաքսատուրքերի գումարը գնում է այդ հաշվին: «Նրանք համարում են, որ դա մաքսատուրք չէ։ Մնացած 4 երկրները գտնում են, որ դա ենթակա է բաշխման: Հարցը օբյեկտիվ լուծելու համար ղազախական կողմը դիմել էր դատարան, սակայն նիստից մի քանի օր առաջ իրենց դիմումը հետ վերցրեցին, փաստորեն այդ հարցը չլուծվեց: Մենք հիմա հաստատելու ենք փաստաթուղթն այն տարբերակով, որը կա, Ղազախստանը կներկայացնի հատուկ կարծիք»,-ասաց նա ու հավելեց՝ կարծում է, որ դա բարձր մակարդակի որոշման հարց է:

Յուրաքանչյուր տարի 5 երկրների հաշվեքննիչ մարմինների վերահսկողական միջոցառման իմաստն այն է, որ ներմուծման մաքսատուրքերի բաշխման օրինականությունն ապահովվի: Հինգ երկրների հաշվեքննիչ պալատները համատեղ վերահսկողական միջոցառում են իրականացնում ԵԱՏՄ դատարանում, ԵԱՏՄ հանձնաժողովում և մաքսատուրքերի հարցում: ԵԱՏՄ բարձրագույն հաշվեքննիչ մարմինների կողմից հաշվեքննություն է իրականացվել 2019 թվականի ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման, անդամ պետությունների բյուջեների փոխանցման ճշտության վերաբերյալ: Դրանց համակարգումը այս տարի իրականացրել է ՀՀ հաշվեքննիչ պալատը:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Աճել է ԵԱՏՄ-ից ներմուծումը

Դա տեղի է ունեցել՝ չնայած արտաքին առևտրաշրջանառության նվազմանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հայաստանում տարեկան կարտադրվի 50 հազար «Կալաշնիկով» ինքնագիգ

Վարչապետն այցելել է «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս:

Հանքարդյունաբերական արտադրանքը մայիսին էժաացել է մոտ 46 տոկոսով

Հինգ ամսվա կտրվածքով ևս ԵԱՏՄ երկրներում անկում է գրանցվել, ինչը պայմանավորված է Ղազախստանում և Ռուսաստանում գրանցված գների անկմամբ։