Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԵԱՏՄ-ում Հայաստանի տված մաքսատուրքերի և ստացածի դրական սալդոն կազմել է ավելի քան 37 մլն դոլար

Վերադարձ լուրերի բաժին

03:10 , 29 Նոյեմբեր 2019

ԵԱՏՄ-ում Հայաստանը 2018-ին ստացել է ավելի շատ, քան տվել է: Տրված մաքսատուրքերի և ստացածի դրական սալդոն 2018-ին կազմել է ավելի քան 37 մլն դոլար:

Երևանում անցկացվող ԵԱՏՄ բարձրագույն հաշվեքննիչ մարմինների կոլեգիայի համատեղ նիստի շրջանակում այd մասին ասաց ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Արա Նռանյանը:
«Ռուսաստանի Դաշնությունն ու Բելառուսը վճարում են ավելի շատ մաքսատուրք, քան ստանում են դեպի իրենց բյուջեներ: Հայաստանի, Ղրղզստանի և Ղազախստանի դեպքում հակառակն է՝ վճարում ենք ավելի քիչ մաքսատուրք, քան ԵԱՏՄ-ից ստանում ենք: 2018-ին Հայաստանի դրական սալդոն կազմել է 37.6 մլն ԱՄՆ դոլար»,-ասաց Նռանյանը: Նա նշեց՝ Հայաստանը 2018-ին, 2017-ի համեմատ, մոտ 25 տոկոսով ավելի է գանձել: 2019-ի տվյալների հաշվեքննությունն իրականցվելու է 2020 թվականին:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Իրան-Հայաստան առևտուրն աճում է

Աճն արձանագրվել է ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրից հետո:

«Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումներն ավելի կայուն են, քան հարևաններինը»,- Համաշխարհային բանկ

Առաջիկա տարիներին, ըստ Համաշխարհային բանկի, մեր երկրի տնտեսական աճը կլինի տարեկան 5.1%-5.2%-ի միջակայքում:

Հայկական արտադրանքը մրցունակ է դառնում շատ երկրներում

ԵԱՏՄ-ն ավելացնում է ազատ առևտրի համաձայնագրերը: