Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԵԱՏՄ շուկայի առաջարկը հանգիստ կարող է բավարարել ներքին պահանջարկն առանց ապրանքների գների բարձրացման

Վերադարձ լուրերի բաժին

17:07 , 26 Ապրիլ 2019

Հայաստանի համար մի շարք ապրանքատեսակների մասով ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի տարաժամկետման ռեժիմը կփոփոխվի, թե ոչ, դեռ պարզ չէ: Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Տիմուր Մաքսիմովը նշեց, որ եթե խոսվում է այդ ռեժիմի փոփոխության կամ երկարաձգման մասին, ապա դա պետք է դիտարկվի՝ ելնելով ներքին շուկայում եղած պահանջարկից ու առաջարկից:

«Չեմ կարող ասել,թե ինչ իրավիճակ է եղել, երբ այդ ռեժիմի մասին որոշումն ընդունվել է, բայց, կարծում եմ, որ այսօր մենք հիմա այնպիսի փուլում ենք, որ ներքին շուկայում առաջարկները կարող են բավարարել պահանջարկը: Հետևաբար` պետք է նայել ներքին շուկայի հնարավորությունները, դիտարկել պահանջարկն, այդ թվում Հայաստանի: Եթե գլխավոր մտավախությունն այն է, որ ռեժիմի փոփոխությամբ պայմանավորված` որոշ ապրանքների գները կարող են բարձրանալ, ապա կարող եմ ասել, որ միության ներքին շուկայի առաջարկը հանգիստ կարող է բավարարել պահանջարկն առանց գների բարձրացման»,-ասաց Տիմուր Մաքսիմովը:

Հայաստանն իր անդամակցության առաջին տարիներին մի շարք ապրանքների գծով ստացել է ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի ներդրման տարաժամկետում: Նախատեսված է, որ ԵԱՏՄ դրույքաչափերն ուժի մեջ կմտնեն 2020 թվականի հունվարից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին վերլուծել է տնտեսագետ Պանդուխտ Մարտիրոսյանը:

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:

Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ ներքին շուկաների պաշտպանության ընդհանուր մոտեցման մշակումը. Նիկոլ Փաշինյան

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին: