Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԵԱՏՄ-ն և Չիլին քննարկում են ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրումը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ

20:21 , 26 Հուլիս 2017

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինան և Չիլիի առևտրի նախարարի տեղակալ Պաուլինա Նասալը քննարկել են Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների և Չիլիի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման, այդ թվում՝ ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրման հնարավորությունները: Ինչպես տեղեկացրին ԵՏՀ մամուլի ծառայությունից, հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 25-ին՝ Մոսկվայում:

Զրուցակիցներն ընդգծել են Չիլիի ակտիվ դիրքորոշումը ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրման հարցում: Այժմ երկիրն ունի նման 28 համաձայնագիր:

Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխգործակցությունը հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորությունների գնահատման շուրջ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵԱՏՄ երկրները մտադիր են մինչև տարեվերջ համաձայնեցնել միավորման թվային զարգացման ռազմավարությունը. Տիգրան Սարգսյան

«Ներկայիս օրակարգի թիվ մեկ թեման, ինչպես նշեցին կառավարությունների ղեկավարները, թվային տրանսֆորմացիան է:

ԵԱՏՄ-ի երկրների ՀՆԱ-ի աճի նվազագույնը 11%-ը ապահովվելու է թվային նախագծերի հաշվին. Եվրասիական տնտեսական հանձնաժողով

Մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական միության տնտեսությունների աճի նվազագույնը 11%-ը ապահովելու է թվային նախագծերի և նախաձեռնությունների իրագործումը։

Ռուսաստանցիների մեկ երրորդը վերադարձել է 1990-ականների «գոյատևման» ռազմավարությանը. մոնիթորինգ

2017 թվականին Ռուսաստանի բնակչության համար նյութական վիճակի բարելավման առավել տարածված ռազմավարություն է դարձել սեփական տնտեսությունում արտադրանքի, սննդամթերքի արտադրությունը