Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «ԵԱՏՄ-ն նոր հնարավորություններ է բացում անդամ երկրների բիզնեսի և տնտեսության համար»,- Նիկոլ Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

11:45 , 29 Մայիս 2019

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Նուր-Սուլթանում մեկնարկած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում:

«Կազինֆորմ» գործակալության տվյալով՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ է նախագահել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում: «Պետք է նշել, որ Եվրասիական տնտեսական միությունը գնալով զարգանում է՝ նոր հնարավորություններ բացելով մեր երկրների բիզնեսի և տնտեսության համար»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ընդլայնվում է նաև Եվրասիական տնտեսական միության միջազգային գործընկերների շրջանակը: «Հիմա արդեն ուժի մեջ է մտնելու Իրանի հետ ազատ առևտրի մասին պայմանագիրը, արդեն ստորագրվել են տեղեկատվության փոխանակման պայմանագրեր Չինաստանի, Վիետնամի, ինտենսիվ բանակցություններ են ընթանում Սինգապուրի, Եգիպտոսի, Սերբիայի հետ: Ես հույս ունեմ, որ այդ բանակցությունները կհանգեցնեն կոնկրետ արդյունքների՝ նոր հնարավորություններ բացելով մեր երկրների բիզնեսի և տնտեսության համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հերթական անգամ ընդգծել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դերակատարումը՝ ինտեգրացիոն այս նախագծի ստեղծման հարցում: «25 տարի առաջ Նուրսուլթան Աբաշևիչն առաջարկել է Եվրասիական ինտեգրացիայի գաղափարը և 5 տարի առաջ այն կյանքի է կոչվել: Հայաստանի կառավարության նպատակն է աշխատել Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացման ուղղությամբ, դարձնել այն ավելի արդյունավետ և ավելի գրավիչ մեր միջազգային գործընկերների համար: Ես վստահ եմ, որ այսօր մեր որոշումները կնպաստեն զարգացմանը»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի տեսագրությունը կարող եք դիտել հետևյալ հղմամբ՝

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սոցիալական առաջընթացով Հայաստանն առաջ է անցել Ռուսաստանից և Ադրբեջանից

Մեր երկիրը միևնույն խմբում է գտնվում Ռումինիայի, Խորվաթիայի, Վրաստանի և Լեհաստանի հետ: Ենթախմբերից մի քանիսի ցուցանիշով Հայաստանն առաջին տեղում է:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: ՊԵԿ-ը կանխել է ԵԱՏՄ անդամ պետություններից կեղծ հաշվարկային փաստաթղթերով ապրանքների ներկրման դեպք

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ: