Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԵԱՏՄ-ն նախատեսում է կենսաթոշակային համաձայնագիրը ստորագրել 2019 թ.

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ
Լուրեր

00:13 , 02 Մարտ 2019

Եվրասիական տնտեսական միության կենսաթոշակային ապահովության մասին համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել 2019 թվականին: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը b4b.am-ին հայտնեցին, որ Երևանում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո այդ մասին հայտնել է ԵՏՀ կոլեգիայի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Տիմուր Ժակսիլիկովը:

Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում կենսաթոշակային ապահովության ոլորտի իրավիճակը: Բացի այդ՝ ԵՏՀ նախարարը նշել է այն առավելությունները, որոնք կստանան աշխատողները համաձայնագրի ընդունումից հետո:

Այս պահին ԵԱՏՄ անդամ երկրներում գործում են կենսաթոշակային տարբեր համակարգեր: Տարբերվում են դրանց մոդելները, կենսաթոշակի իրավունքի պայմանները՝ կենսաթոշակային տարիք, ստաժ, անձնական կենսաթոշակային գործակից: Միության անդամ ոչ բոլոր երկրներում են ձևավորվում ԵԱՏՄ տարածքում աշխատողների կենսաթոշակային իրավունքներ, ինչի արդյունքում քաղաքացիները, ովքեր աշխատել են Միության այլ երկրներում, կորցնում են իրենց կենսաթոշակի մի մասը:

«Համաձայնագրի ուղղությամբ աշխատանք է տարվում մի քանի տարի: 2018թ. դեկտեմբերին ավարտվել է փաստաթղթի ներպետական համաձայնեցումը: Մոտակա ժամանակահատվածում պլանավորվում է այն ուղարկել Միության անդամ երկրներ՝ ներպետական ընթացակարգերի անցկացման նպատակով, որոնք անհրաժեշտ են ստորագրման համար: Մենք հույս ունենք, որ 2019 թվականին փաստաթուղթը կստորագրվի»,- ասել է Տիմուր Ժակսիլիկովը:

Համաձայնագիրը ենթադրում է, որ աշխատողների կենսաթոշակային ապահովությունը իրականացվելու է հավասար պայմաններում՝ անկախ նրանից, թե նրանք ԵԱՏՄ անդամ որ երկրում են աշխատել: Նախատեսվում է, որ յուրաքանչյուր պետություն անձին կենսաթոշակ կվճարի իր տարածքում աշխատելու ընթացքում վաստակած աշխատանքային ստաժի դիմաց: Ժակսիլիկովը նաև նշել է, որ համաձայնագիրը նպաստելու է ԵԱՏՄ-ում քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետք է պատրաստ լինենք այն աշխարհին, որն ունենալու ենք 20 տարի անց

Երբ տարիներ առաջ խոսում էինք մեդիա ֆորումի մասին, այդ ֆորումը դիտարկվում էր որպես հարթակ լրագրողների համար: Սակայն տեսեք, թե 20 տարվա ընթացքում ինչպես է փոխվել մեդիան:

«Տավուշի օրեր Մոսկվայում» բիզնես ցուցահանդեսը կհամախմբի Տավուշի մարզի շուրջ 20 արտադրական կազմակերպություն

Պաշտոնական միջոցառումը կսկսվի մայիսի 24-ին ժամը 12-ին: Միջոցառման Ռուսաստանի կազմակերպիչն է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության Առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը:

ԿԲ նախագահը Մոսկվայում է

Նիստին հաջորդելու է ԵԱՏՄ անդամ-պետություններում կիբերանվտանգության հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ստեղծման համաձայնագրի ստորագրումը: