Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԵԱՏՄ-ն հուսալի կամուրջ կդառնա Եվրոպայի եւ Ասիայի միջեւ. Նազարբաեւ

Վերադարձ լուրերի բաժին

11:22 , 11 Ապրիլ 2019

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը վստահություն է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությունը հուսալի կամուրջ կդառնա Եվրոպայի եւ Ասիայի միջեւ: Ապրիլի 11-ին Նուր Սուլթանում (նախկին Աստանա) ընթանում է «Գաղափարից դեպի իրականություն. դեպի Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ՝ Ելբասի Նուրսուլթան Նազարբաեւի եվրասիական նախաձեռնության 25-ամյակը» միջազգային գիտագործնական խորհրդաժողովը: Միջոցառման մասնակիցներին Նազարբաեւի ողջույնի ուղերձն ընթերցել է Ղազախստանի նախագահի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դարխան Կալետաեւը: «Այս տարի լրանում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակը եւ եվրասիական ինտեգրացման գաղափարի 25-ամյակը: Ժամանակակից ԵԱՏՄ-ն հսկայական շուկա Է ավելի քան 750 մլրդ դոլար արտաքին առեւտրային շրջանառությամբ, որի միագումար ՀՆԱ-ն կազմում է 2 տրիլիոն դոլար, իսկ բնակչությունը գերազանցում Է 180 միլիոնը»,- նշել է Նազարբաեւը:

«Ոչ հեռու ապագայում մենք ԵԱՏՄ-ն տենում ենք որպես բաց տնտեսական հանրակցություն՝ օրգանապես ինտեգրացված համաշխարհային տնտեսական համակարգին, որպես հուսալի կամուրջ Եվրոպայի եւ Ասիայի միջեւ»,- ըստ ՌԻԱ Նովոստիի՝ հավելել է նա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վատթարացել են

Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:

Տեսանյութ: Օտարերկրյա ներդրումները ներկա իշխանության աքիլեսյան գարշապարն են

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված:

Հայաստանի ցուցանիշները համադրելի են համաշխարհային տնտեսական զարգացումներին

Մամուլում պարբերաբար շրջանառվում է այն թեզը, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրված 13.7 տոկոս ՀՆԱ անկումը պայմանավորված է համավարակի բացասական հետևանքները չեզոքացնելու աջակցության ծրագրերի ոչ արդյունավետությամբ: