Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԵԱՏՄ-ի և Կուբայի հարաբերություններն արձանագրում են բացառապես դրական առաջխաղացում

Վերադարձ լուրերի բաժին

20:35 , 08 Փետրվար 2019

Եվրասիական տնտեսական միության պատվիրակությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ պաշտոնական այցով փետրվարի 6-8-ը գտնվում է Կուբայում, որտեղ հանդիպում է ունեցել Կուբայի Պետական խորհրդի փոխնախագահ Ինես Մարիա Չապմանի հետ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ԵԱՏՄ մամուլի ծառայությունից:

Տիգրան Սարգսյանի և Կուբայի Պետական խորհրդի փոխնախագահ Ինես Մարիա Չապմանի հանդիպման ընթացքում քննարկվել են Կուբայում Միության անդամ երկրների կողմից ներդրումային հնարավորությունները:

Չապմանը ներկայացրել է Կուբայի տնտեսական քաղաքականության արդիականացման հիմնական տարրերը՝ հատուկ ուշադրության արժանացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը:

Տիգրան Սարգսյանն ընգծել է ԵԱՏՄ անդամ պետությունների ու Կուբայի միջև համագործակցության ընդլայնման կարևորությունը՝ հատկապես երկրում տնտեսական նոր ծրագրերի կյանքի կոչման ժամանակահատվածում:

«Հաշվի առնելով Կուբայի տնտեսական դիվերսիֆիկացման ուղղությունները, ԵԱՏՄ-ի գործընկերները պատրաստ են մասնակցել այդ գործընթացներին: Ավելին, մեր միության գործարարներից արդեն իսկ կան կոնկրետ նախագծեր և առաջարկություններ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Աշխատանքային այցի շրջանակներում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ու Կուբայի Հանրապետության կառավարության փոխգործակցության Ընդհանուր հանձնաժողովի առաջին նիստը:

Փետրվարի 6-8-ը Կուբայի մայրաքաղաք Հավանայում Եվրասիական տնտեսական միության ու Կուբայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված մի շարք միջոցառումներ են տեղի ունեցել:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

LME. Գունավոր մետաղների գներ. 17-04-19

Գների չափման միավորը տոննան է:

Ամերիկյան ինդեքսները նվազել են. 17-04-19

NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա:

Ֆրանսիացի ճարտարապետը նշել է Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման արժեքը

Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհն սկսվել էր ապրիլի 15-ի երեկոյան: Դրա հետեւանքով փլվել է աշտարակի սրաձողը, լուրջ վնասներ Է ստացել կրող կառուցատարրը: Հրդեհը հաջողվել է մարել միայն ապրիլի 16-ի լուսադեմին: