Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԵԱՏՄ-ի գագաթնաժողովի գլխավոր իրադարձությունը կդառնա նոր Մաքսային օրենսգրքի ընդունումը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

11:00 , 26 Դեկտեմբեր 2016

Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 26-ին կկայանան Եվրասիական տնտեսական միության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ղեկավարները կամփոփեն միության առաջին երկու տարվա աշխատանքի արդյուն քները եւ կնախանշեն ինտեգրացիոն այդ միավորման հետագա զարգացման ուղիները:

Գագաթնաժողովի գլխավոր իրադարձությունը կդառնա ԵԱՏՄ-ի նոր մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի ստորագրումը: Սպասվում Է նաեւ մի շարք այլ բազմակողմ փաստաթղթերի ընդունում, որոնք, մասնավորապես, նպատակամղված են ապրանքների ու ծառայությունների միասնական եվրասիական շուկայի ձեւեավորման գործընթացի առաջմղմանը: Բացի այդ, պետությունների ղեկավարները պետք Է հաստատեն 2017 թվականին միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունները եւ քննարկեն Եվրասիական միության հանգուցային առեւտրատնտեսական գործընկերների հետ համագործակցության տարբե ր ասպեկտներ:

ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի Ղրղզստանի եւ Տաջիկստանի ղեկավարները կքննարկեն կազմակերպության շրջանակներում դաշնակցային փոխգործակցության ակտուալ ոլորտները եւ նրա ընթացիկ գործունեության ապահովումը: Կարծիքների փոխանակում Է պլանավորվում գլոբալ եւ տարածաշրջանային օրակագրի հանգուցային հարցերի շուրջ, ներառյալ ահաբեկչական ու ծայրահեղական սպառնալիքների հակազդման, թմրանյութերի եւ զենքի անօրինական շրջանառության դեմ պայքերի թեմատիկան:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ֆլորիդայի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ հոսանքազրկված են «Իրմա»-ի պատճառով

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ դեռեւս առանց ԷլեկտրաԷներգիայի են մնում այստեղ մոլեգնած «Իրմա» փոթորկից երեք օր հետո

«Հարվի» եւ «Իրմա» փոթորիկներից վնասը կարող Է հասնել 290 մլրդ դոլարի. ABC

«Մեր գնահատումներով՝ «Իրմա» փոթորկից վնասը կկազմի շուրջ 100 միլիարդ դոլար, եւ դա ամենամեծ վնասներից մեկն է, որը երբեւԷ պատճառել են փոթորիկները

Ադրբեջանական լոնդրոմատ. Բացահայտվել է փողերի լվացման և եվրոպացի չինովնիկների կաշառման 3 մլրդ դոլարանոց սխեման

Ադրբեջանի կառավարող էլիտան 2.9 մլրդ դոլարի գաղտնի սխեմա է գործի դրել՝ եվրոպացի պաշտոնյաներին կաշառելու, շքեղ առարկաներ գնելու և փող լվալու համար։