Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԵԱՏՄ երկրներում գործազրկության մակարդակը կրճատվել է

Վերադարձ լուրերի բաժին

12:59 , 20 Մայիս 2020

ԵԱՏՄ անդամ երկրներում ընթացիկ տարվա մարտի դրությամբ նախորդ տարվա մարտի համեմատ գործազուրկների թիվը կրճատվել է 8․5 տոկոսով։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է Միության երկրներում գործազրկության մակարդակի վերաբերյալ ցուցանիշները։

Ըստ հրապարակված ցուցանիշների, ընթացիկ տարվա մարտի վերջի դրությամբ ԵԱՏՄ անդամ երկրներում զբաղվածության գործակալություններում գրանցված է եղել 1 մլն 26 հազար մարդ՝ նախորդ տարվա 1 մլն 121 հազար 400-ի փոխարեն։ Ընդ որում բացի Ղազախստանից, որտեղ գրանցված գործազուրկների թիվն ավելացել է 4․4 տոկոսով, մնացած երկրներում նկատվում է գրանցված գործազուրկների թվաքանակի կրճատում։ Այսպես՝ Հայաստանում գրանցված գործազուրկների թվաքանակը կրճատվել է 5․2 տոկոսով, Բելառուսում՝ 33 տոկոսով, Ղրղզստանում՝ 1․8 տոկոսով, Ռուսաստանում՝ 11․2 տոկոսով։

Աշխատանքի միջազգային կազմակերպության վերջին հասանելի 2019 թվականի 4-րդ եռամսյակի տվյալներով՝ Միությունում գործազրկության մակարդակը կազմել է 4․8 տոկոս, այդ թվում՝ Հայաստանում՝ 17․9 տոկոս, Բելառուսում՝ 4 տոկոս, Ղազախստանում՝ 4․8 տոկոս, Ռուսաստանում՝ 4․6 տոկոս։ 2018 թվականի տվյալներով, Ղրղզստանում գործազրկության մակարդակը կազմել է 6․2 տոկոս։

Համեմատության համար նշենք, որ Հունաստանում գործազրկության մակարդակը 16․6 տոկոս է, Ֆրանսիայում՝ 8․2, ԱՄՆ-ում՝ 3․8 և այլն։

Economood

Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար

Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը: