Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել է

Վերադարձ լուրերի բաժին

11:12 , 12 Դեկտեմբեր 2019

Եվրասիական տնտեսական միության երկրների հետ Հայաստանի առևտրի շրջանառությունը 2019-ի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 10.7 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 796 մլն 858.7 հազար դոլար: Այդ մասին են փաստում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

2019-ի առաջին 10 ամիսներին ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1 մլրդ 796 մլն 858.7 հազար դոլար՝ 2018-ի նույն ժամանակի 1 մլրդ 623 մլն 206.9 հազար դոլարի համեմատ:

Ընդ որում, 2019-ի հունվար-հոկտեմբերին Միությունում առևտրաշրջանառության ամենամեծ ծավալը եղել է Ռուսաստանի հետ՝ կազմելով 1 մլրդ 734 մլն 523 հազար դոլար՝ 2018-ի նույն ժամանակի համեմատ աճելով 10.5 տոկոսով: Բելառուսի հետ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 52 մլն 969.4 հազար դոլար՝ 2018-ի հունվար-հոկտեմբերի համեմատ աճելով 28.1 տոկոսով: Ղազախստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 6 մլն 541 հազար դոլար, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ցուցանիշը նվազել է 37.9 տոկոսով, իսկ Ղրղզստանի հետ առևտրաշրջանառության ծավալը կազմել է 2 մլն 825.4 հազար դոլար՝ 2018-ի հունվար-հոկտեմբերի համեմատ աճելով 3 անգամ:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

«Toll-Free» ծառայության շրջանակում` համարին ստացված մուտքային զանգերի դիմաց վճարը գանձվում է զանգերը ստացողի կողմից:

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Renault Armenia-ն առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Ավտովարկի հայտ կարող են ներկայացնել 21-ից մինչև 65 տարեկան ՀՀ բոլոր ռեզիդենտները։ Ավտովարկավորման հատուկ պայմանները գործում են 2019-2020 թթ. արտադրության ավտոմեքենաներ ձեռք բերելու դեպքում։

Նոր սրացում Ամուլսարում

«Լիդիան Արմենիան» էլ պարզաբանել է՝ հեռացրել է «Լիդիանի» օրինական տարածքում արդեն մոտ երկու տարի գտնվող վագոն-տնակները։