Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԵԱՏՄ երկրներից Հայաստանում գրանցվել է գնաճի նվազագույն տեմպը

Վերադարձ լուրերի բաժին

23:49 , 03 Փետրվար 2020

Եվրասիական տնտեսական միության երկրների թվում 2019 թ. արդյունքներով Հայաստանում ձևավորվել է տարեկան գնաճի տեմպի նվազագույն մակարդակը (0,7%), առավելագույնը ՝ Ղազախստանում (5.4%):

ԵԱՏՄ բոլոր երկրներում գնաճը գտնվել է ազգային թիրախների սահմաններում: 2019 թվականին ԵԱՏՄ բոլոր երկրներում սպառողական գների աճի տեմպը չի գերազանցել ԵԱՏՄ պայմանագրի 63-րդ հոդվածով սահմանված գնաճի դրույքաչափի հաշվարկված շեմը:

ԵԱՏՄ-ում գնաճի ամենաբարձր և ամենացածր տեմպերի միջև տարբերությունը 2015 թվականի 13,7 տոկոսային կետից իջեցվել է մինչև 4.7 տոկոսային կետի: 2019-ի դեկտեմբերին տարեկան գնաճը Հայաստանում կազմել է 0.7 տոկոս, Բելառուսում՝ 4.7 տոկոս, Ղազախստանում՝ 5.4 տոկոս, Ղրղզստանում՝ 3.1 տոկոս, Ռուսաստանում՝ 3 տոկոս:

Աղբյուրը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողով:

EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կրակայրիչներ արտադրող ընկերությանն արտոնություն ստացավ

Ակնկալվում է, որ ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում երեք տարվա ընթացքում կստեղծվեն 27-30 նոր աշխատատեղեր` 150-170 հազար դրամ միջին աշխատավարձով։

Հայաստանը կօգտվի որոշ արտոնություններից ևս մեկ տարի

ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագները մի շարք ապրանքների մասով ՀՀ-ի համար կհետաձգվեն ևս մեկ տարով:

Պետդուման կքննարկի նավթամթերքները ՀՀ արտահանելիս հայտարարագրերը վերացնելու մասին արձանագրությունը

Վավերացումից հետո ցանկում նշված արտադրատեսակների ներմուծումն ավելի կհեշտանա: