Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԵԱՏՄ երկրները մտադիր են մինչև տարեվերջ համաձայնեցնել միավորման թվային զարգացման ռազմավարությունը. Տիգրան Սարգսյան

Վերադարձ լուրերի բաժին

17:36 , 14 Օգոստոս 2017

Եվրասիական տնտեսական միության երկրները մտադիր են մինչեւ տարեվերջ համաձայնեցնել միավորման թվային զարգացման ռազմավարությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, որը ելույթ է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Աստանայում կայացած նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«Ներկայիս օրակարգի թիվ մեկ թեման, ինչպես նշեցին կառավարությունների ղեկավարները, թվային տրանսֆորմացիան է: Մենք պայմանավորվեցինք, որ անհրաժեշտ է վարել համաձայնեցված թվային քաղաքականություն, հատկապես տնտեսական գործունեության այն ոլորտներում, որոնց գծով լիազորությունները հանձնված են ազգային մարմնին»,- նշել է Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ի երկրները մշակում են ռազմավարություն, որը ներառում է հետեւյալ ուղղությունները՝ ընդհանուր շուկաների թվայնացում, ենթակառուցվածքի, կառավարման համակարգերի եւ անվտանգության հարցերի հետ կապված թվայնացում:

«Այդ նախաձեռնությունների ցանկը մենք ներկայացրել ենք մեր գործընկերների քննարկմանը, շուրջ տասը նախագիծ, եւ առաջարկություններ ու դիտողություններ ենք սպասում նրանցից»,- պարզաբանել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը: Նա ճշտել է, որ դրանից հետո թվային զարգացման ռազմավարությունը ներկայացվելու Է աշխատանքային խմբի հաստատմանը, որն ստեղծվել է ԵԱՏՄ-ի երկրների նախագահների հանձնարարությամբ:

«Մենք պետք է հասցնենք միջկառավարական խորհրդի հերթական նիստում ներկայացնել կողմերի դիտողությունների հաշվառմամբ լրամշակված նախագիծը, որպեսզի արդեն տարեվերջին կարողանանք փաստաթուղթը ներկայացնել պետությունների ղեկավարների քննարկմանը»,-ընդգծել է Տիգրան Սարգսյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵԱՏՄ-ում ռոումինգը հնարավոր է չեղարկվի

Եվրասիական տնտեսական միության տարածքում ռոումինգը չեղարկելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Այդ մասին «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականիհետ հարցազրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: «ԵԱՏՄ տարածքում ռոումինգի արժեքը մեր ակտիվ գործողությունների շնորհիվ բազմակի կրճատվել է: Ուզում եմ նշել, որ այստեղ դեր է խաղում նաև տարածքի մասշտաբը: Եկեք չմոռանանք, որ Ռուսաստանում միջպետական ռոումինգը չեղարկվել է […]

ԵԱՏՄ տարածքում գյուղատնտեսական արտադրանքի ծավալն աճել է 19 տոկոսով

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան մարտի 19-ին քննարկել է մի շարք հարցեր, որոնք առնչվում են ԵԱՏՄ երկրներում առևտրի, մաքսային համագործակցությանը, մրցակցությանը, թվայնացմանը, ներքին շուկաների գործունեությանը, վիճակագրությանը, տեխնիկական կարգավորմանը, դեղագործությանը: b4b.am-ը տեղեկացնում է, որ այդ մասին հայտնել է ԵՏՀ պաշտոնական կայքը: Հաստատվել է 2012-2018 թվականներին անդամ պետություններում ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում պետական քաղաքականության մասին տեսությունը: Կոլեգիան ԵԱՏՄ երկրների […]

Տիգրան Սարգսյանն ԱՊՀ երկրներին կառավարություններին կոչ է արել միանալ տնտեսության թվայնացման աշխատանքին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների կառավարություններին տնտեսության թվայնացման համատեղ աշխատանքին միանալու կոչ է արել: Այդ մասին b4b.am-ին տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից: Սարգսյանն այդ մասին ասել է մարտի 15-ին տեղի ունեցած Տնտեսական միջազգային համաժողովի լիագումար նիստի ընթացքումը: «Այսօր, երբ մենք ձևավորում ենք թվային նախագծերի ճարտարապետությունն ու դիզայնը, […]