Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստան ավտոմեքենաներ ներմուծելու մասին

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

21:36 , 20 Փետրվար 2016

ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստան ավտոմեքենաներ ներմուծելիս ֆիզիկական անձանց նկատմամբ ավելացված արժեքի հարկի կիրառման հարցին հարկ է անդրադառնալ ԵԱՏՄ շրջանակում առևտրի խոչընդոտների առավել լայն համատեքստում:

ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունից տեղեկացնում են, 2016թ. փետրվարի 8-ին տեսակոնֆերանսի միջոցով Երևանի, Մոսկվայի և Աստանայի միջև կազմակերպված ասուլիսի ընթացքում ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան իր խոսքում անդրադարձել է ԵԱՏՄ-ում դեռևս առկա առևտրի խոչընդոտներին: Մասնավորապես, նա նշել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը զեկույց է պատրաստել, որով վեր են հանվել ԵԱՏՄ-ում առկա շուրջ 400 խոչընդոտներ: Ընդ որում, 2015 թվականի ընթացքում համատեղ աշխատանքների արդյունքում վերացվել է ավելի քան 80 խոչընդոտ:

Տեսակոնֆերանսի ընթացքում ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստան ավտոմեքենաներ ներմուծելիս ֆիզիկական անձանց նկատմամբ ավելացված արժեքի հարկի կիրառումը նշվել է որպես նման, աշխատանքային գործընթացում հասցեագրվող խոչընդոտի օրինակ:

Ինչպես այս մասին արդեն իսկ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը, ՀՀ օրենսդրությամբ ամրագրված այս կարգավորումը՝ որպես անցումային, ժամանակավոր դրույթ ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է ԵԱՏՄ համաձայնագրի ուժի մեջ մտնելուն զուգահեռ, որն ուժի մեջ է եղել առաջին իսկ օրվանից:

Վերոնշյալ զեկույցում, այս խնդրին զուգահեռ, ի թիվս ՀՀ կողմից բարձրացված այլ հարցերի, ընդգրկված են նաև ԵԱՏՄ-ում գործող ԱԱՀ-ի կարգավորման ոլորտում առկա հիմնախնդիրները, որոնք ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ձևավորումից հետո 2015 թվականին հետևողականորեն բարձրացվել են և շարունակում են բարձրացվել ԵԱՏՄ տարբեր մակարդակներում կայացած քննարկումների ընթացքում:

Մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանված ապրանքների օտարման գործարքների նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ կիրառելու համար անհրաժեշտ է, որ արտահանողն իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնի ներմուծողի կողմից ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարությունը՝ հաստատված ներմուծման երկրի հարկային մարմնի կողմից: Ընդ որում, այդ հայտարարությունն արտահանողն իր հաշվառման վայրի հարկային մարմին պետք է ներկայացնի ապրանքները ՀՀ տարածքից փաստացի արտահանելու օրվան հաջորդող 180 օրերի ընթացքում: Հակառակ պարագայում, ապրանքներ արտահանողի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով (ինչպես համապատասխան ապրանքը ՀՀ տարածքում օտարելու դեպքում) առաջադրվում են ԱԱՀ-ի հարկային պարտավորություններ:

Սակայն փաստ է, որ գործնականում վերոնշյալ փաստաթղթի ներկայացման հետ կապված հաճախ առաջանում են որոշ խնդիրներ: Միշտ չէ, որ ներմուծողները պատշաճ կատարում են իրենց ներմուծման և անուղղակի հարկերի վճարման պարտավորությունները, ինչով էլ պայմանավորված` մեր արտահանողներն ընկնում են լրացուցիչ հարկային պարտավորությունների, այդ թվում՝ տույժերի տակ:

Փաստացի, Եվրասիական տնտեսական միության շրջանակում այս գործընթացը բավական բարդ է և իրականում խոչընդոտներ է առաջացնում փոխադարձ առևտրի բնագավառում՝ արդարացիորեն առաջացնելով դժգոհություններ մեր երկրների տնտեսվարողների մոտ:

Մյուս կողմից, ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստան ապրանքների ներմուծման դեպքում արտահանողը, վստահ չլինելով, որ հայկական կազմակերպությունը կկատարի իր հարկային պարտավորությունները և կներկայացնի հարկային մարմնի կողմից տրված համապատասխան հայտարարությունը, ապրանքը վաճառում է՝ վաճառքի գնի մեջ ներառելով ԱԱՀ-ն: Ինչով էլ պայմանավորված, փաստացի առաջանում է ԱԱՀ-ով կրկնակի հարկում, ԱԱՀ-ն վճարվում է և՛ արտահանող երկրում, և՛ Հայաստանում: Նման իրավիճակ առաջանում է Հայաստան ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող իրավաբանական անձանց մոտ ևս, և այդ տեսանկյ ունից ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների ներմուծման պարագայում Հայաստանում ԱԱՀ-ով չհարկումը կստեղծեր անհավասար մրցակցային պայմաններ:

Նաև այս խնդրի լուծման նպատակով են ՀՀ օրենսդրությամբ սահմանվել վերոնշյալ անցումային դրույթները, որի մասին առավել լիարժեք մասնագիտական պարզաբանումներ կարող է ներկայացնել այդ փոփոխությունները նախաձեռնած պատասխանատու լիազոր մարմինը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը:

Ինչպես արդեն նշվել է, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ձևավորումից հետո մեր կողմից ԵԱՏՄ շրջանակում ԱԱՀ-ի պարտավորությունների կատարման գործընթացի հստակեցման և պարզեցման հարցը բազմիցս բարձրացվել է ԵԱՏՄ տարբեր մակարդակներում կազմակերպված քննարկումների ընթացքում: Արդյունքում, 2015 թվականի հոկտեմբերի 16-ին Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում ՀՀ Նախագահի կողմից այդ հարցը բարձրացվել է և առաջարկվել է հնարավոր սեղմ ժամկետում լուծում տալ խնդրին: Այդ նպատակով ԵԱՏՄ անդամ մյուս ե րկրների և ԵԱՏՄ հանձնաժողովի մասնակցությամբ մշակվել և շրջանառության մեջ է դրվել արձանագրության նախագիծ, որով նախատեսվում է հստակեցնել և պարզեցնել ԱԱՀ-ի պարտավորությունների կատարման գործընթացը: Արձանագրության նախագիծը 2015 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստերի ընթացքում:

ԵԱՏՄ հարկային հարցերի Խորհրդատվական կոմիտեի՝ ս.թ. մարտին նախատեսված առաջիկա նիստի օրակարգում արդեն իսկ ընդգրկված են թե՛ ավտոմեքենաների, թե՛ ընդհանուր ԱԱՀ կիրարկման հարցերը և նախատեսվում է մասնագիտական մակարդակում ձևավորել հնարավոր լուծումների վերաբերյալ ընդհանուր մոտեցում: Քննարկումների ընթացքից ելնելով՝ համապատասխան առաջարկություններ կներկայացվեն ՀՀ կառավարություն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Չինաստանում բացվել է ՀՀ համագործակցության գրասենյակ

Հայ գործարարները հնարավորություն կստանան հիմնելու իրենց ձեռնարկությունների ներկայացուցչությունները

Լևոն Արոնյանի կինը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արիաննե Բո Կնուպպե Կաոիլիին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական

ՊԵԿ-ը պարզաբանում է հիպոթեքային վարկի տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման մասին լուրերը

Վերջին շրջանում հասարակության որոշ խմբերում քննարկվում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից կիրառվող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն հիպոթեքային վարկի սպասարկման համար…