Invalid username or password
Եվրասիական տնտեսական միության Ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի անդամների հերթական աշխատանքային հանդիպումը տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել մայիսի 18-ին: Այդ մասին b4b.am-ին հայտնեց էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը: Հանդիպումը նախագահել է Բելառուսի գյուղատնտեսության և պարենի նախարար Իվան Կռուպկոն:
Հանդիպմանը մասնակցել են Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության մասով Խորհրդի անդամները` ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սապարխան Օմարովը, Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության, պարենային արդյունաբերության և մելիորացիայի նախարար Էրկինբեկ Չոդուևը, Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշևը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ, արդյունաբերության և ագրոարդյունաբերության համալիրի գծով նախարար Արտակ Քամալյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ, տեխնիկական կարգավորման գծով նախարար Վիկտոր Նազարենկոն:
Եվրասիական տնտեսական միության Ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի անդամները ներկայացրել են COVID-19 կորոնավիրուսային համավարակի զարգացման պայմաններում պարենային անվտանգության ապահովմանն ուղղված Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կողմից իրականացված միջոցառումները։ Այնուհետև Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Վլադիմիր Ռախմանինը ներկայացրել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության մի շարք առաջարկները` COVID-19 համավարակի մասով:
Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պարենային անվտանգության ապահովման ընդհանուր սկզբունքները և մոտեցումները ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության մեթոդաբանության հիման վրա, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությունում օրգանական գյուղատնտեսության զարգացման հեռանկարները:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել Եվրասիական տնտեսական միության Ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի հաջորդ նիստն անցկացնել ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում` Բելառուսում:
Դիտումներ 787
Այդ մասին հայտարարել է ԵՏՀ նախարար Գեղամ Վարդանյանը:
Օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը:
Նիստի շրջանակում 2021թ. համար Հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Հաջորդ՝ 28-րդ նիստը կանցկացվի Հայաստանի Հանրապետությունում՝ 2021թ. հոկտեմբերին: