Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԵԱՏՀ-ում քննարկել են ԵԱՏՄ-ի շուկայում խոչընդոտների արագ հակազդման եղանակները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ

16:17 , 10 Ապրիլ 2018

Ներքին շուկաների գործառման խորհրդատվական կոմիտեում ապրիլի 9-ին քննարկել են Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում խոչընդոտների վերացման «ճանապարհային քարտեզի» միջոցառումների իրագործման առաջին արդյունքները, դրանց վերացման արագությունը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) ու ԵԱՏՄ-ի երկրների հետագա փոխգործակցությունը: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից:

Մասնավորապես, նիստի մասնակիցները եկել են այն եզրակացության, որ հանձնաժողովը պետք է Միության շուկայում ծագող խոչընդոտների հակազդման շտապ միջոցներ մշակի: Համապատասխան մեխանիզմները կարող են ամրագրվել ԵԱՏՄ-ի ներքին շուկայում արգելքների տարբերակման (խոչընդոտներ, բացառումներ եւ սահմանափակումներ) Մեթոդոլոգիայում:

Այս կամ այն խոչընդոտի վերացման ժամկետի կրճատումը թույլ կտա նվազեցնել բիզնեսի՝ դրա հետ կապված կորուստները: Նախատեսվում է ձեռնարկատերերի համար առավել առաջնային հարցերն առանձնացնել Միության Գործարար խորհրդի հետ փոխգործակցության ակտիվացման շնորհիվ: Նիստում նաեւ քննարկվել են խոչընդոտների, բացառումների եւ սահմանափակումների բացահայտման շուրջ ԵԱՏՄ-ի երկրների հետ ԵԱՏՀ-ի հետագա փոխգործակցության մեխանիզմը եւ նրանց խոչընդոտների ռեեստր մուտքի տրամադրումը՝ այդ ուղղությամբ թափանցիկ ու բաց աշխատանք կազմակերպելու նպատակով:

«Մեզ անհրաժեշտ է մտածել մեր Խորհրդատվական կոմիտեի շրջանակներում փոխգործակցության նոր ձեւաչափի մասին,-նշել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների գծով անդամ (նախարար) Կարինե Մինասյանը:-Ստեղծվող գործիքները պետք է լինեն առավելագույնս արդյունավետ, մեզ թույլ տան խոչընդոտները դասակարգել՝ ելնելով ինչպես ամբողջ Միության, այնպես էլ առանձին անդամ պետությունների համար դրանց տնտեսական կարեւորությունից»:

Խորհրդատվական կոմիտեի անդամները նաեւ քննարկել են գիտական աստիճանների եւ գիտական կոչումների մասին փաստաթղթերի ճանաչման, վարորդների մասնագիտական պատրաստության եւ նրանց մասնագիտական որակավորման հաստատման կարգին ներկայացվող պահանջների ներդաշնակեցման հետ կապված խոչընդոտների վերացման ուղղությամբ աշխատանքի արդյունքները եւ այլ հարցեր:

Խոչընդոտների վերացման վերաբերյալ առաջարկությունները կարտացոլվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի եւ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերում ներկայացվելիք զեկույցներում: Խորհրդատվական կոմիտեի հաջորդ նիստը պլանավորվում է անցկացնել ընթացիկ տարվա հուլիսին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բելառուսը Հայաստանի հետ համագործակցության բազմաթիվ ծրագրեր ունի

Բելառուսը Հայաստանի հետ համագործակցության բազմաթիվ ծրագրեր ունի, որոնք ցանկանում է կյանքի կոչել:

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 28-րդ նիստին

ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 29-րդ, նիստը անցկացվելու է Հայաստանում:

«Միր 24»-ի նյութում ոչ ճշգրիտ են ներկայացրել իմ խոսքերը. Մհեր Գրիգորյան

«Իմ խոսքում արժույթի կամ արտարժույթի, առավել ևս՝ արտարժույթից հրաժարվելու մասին խոսք չի եղել ընդհանրապես