Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԵԱՏՀ-ն նախատեսում է մինչև 2025թ. վերացնել միությունում առկա խոչընդոտների զգալի մասը

Վերադարձ լուրերի բաժին

14:01 , 13 Նոյեմբեր 2019

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նախատեսում է մինչև 2025 թվականը վերացնել ԵԱՏՄ-ում այս պահին առկա 71 խոչընդոտների այն մասը, որոնք կապված են անդամ երկրներին տրված արտոնություններ հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը:

«Աշխատում ենք բոլոր ուղղություններով: Խնդիրն այն է, որ այդ խոչընդոտների մեծ մասը օրենքով սահմանված խոչընդոտներ են, դրանք, այսպես ասած, այն բացառություններն են, որոնք տրված են երկրներին օրենքով: Եվ մենք հարց ենք բարձրացնում, որ այդ բացառությունները վերանան: Հիմա հարցը դրվելու է նաև նախագահների մակարդակով, որ բոլոր բացառությունները, որոնք երկրներին տրվել են բանակցությունների ժամանակ, մինչև 2025 թվականը վերացնեն»,-ասել է Մինասյանը: Նա նաև հավելլ է, որ բացառությունների վերացման հարցը պատրաստվում են լուծել մինչև 2025 թվականը:

ՀՀ էկոնոմիկայի նախկին փոխնախարարն առավել խնդրահարույց է համարել առկա այն մոտ 20 խոչընդոտները, որոնք կապված են օրենսդրական բացերի հետ: Այդ բացերի արդյունքում միությունում հաճախ ազգային շուկաները մնացած մասնակիցների համար փակվում են։ Մոտ 20 խոչընդոտ կապված է նրա հետ, որ ազգային օրենսդրությունները չեն համապատասխանում վերազգային օրենսդրությանը, համապատասխանեցված չեն պայմանագրին: «Երկրներում խախտում է արձանագրվում, որը մենք բացահայտում ենք և առաջարկում երկրին այդ խոչընդոտը վերացնել»,-նշել է Մինասյանը:

Այնուամենայնիվ, Կոլեգիայի անդամը շեշտել է, որ վերջին 3 տարվա ընթացքում մոտ 40 խոչընդոտ արդեն վերացրել են, սակայն դա շարունակական գործընթաց է: Նա նկատել է՝ ամենաշատը ծագում են խնդիրներ՝ սննդամթերքի առք ու վաճառքի հետ կապված:

Հայաստանին առնչվող հարցերի վերաբերյալ Մինասյանը վստահեցրել է, որ իրենք լուծում են բոլոր այն խնդիրները, որ Հայաստանի կառավարությունը բարձրացնում է հանձնաժողովի առջև:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։

ԵՏՀ-ում ՀՀ-ն ներկայացնող նախարար Գ. Վարդանյանի առաջարկությունը հավանության են արժանացրել ՌԴ և ԵԱՏՄ երկրների փոխվարչապետները

Նախաձեռնությունն ուղղված է ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման ու արդիականացման նոր հնարավոր մոտեցումների մշակմանը: