Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԵԱՏՀ ներկայացուցիչները Երևանում քննարկել են հարկային քաղաքականության և վարչարարության հարցերը

Վերադարձ լուրերի բաժին

23:42 , 13 Սեպտեմբեր 2019

ՀՀ Ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիային կից հարկային քաղաքականության և վարչարարության խորհրդատվական կոմիտեի XV նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների շրջանակներում իրականացվող փոխադարձ առևտրի կազմակերպման գործընթացում անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման ընթացակարգերի պարզեցման հնարավորությունները, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցման դեպքերում ԱԱՀ-ի գանձման սկզբունք¬ները, ընթացակարգերը և այլն:

003
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով՝ քննարկման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, գնահատվում են ավելի ճկուն, ավելի մատչելի ընթացակարգեր ներդնելու հնարավորությունները, որոնք մեր գործարար շրջանակներին հնարավորություն կտան հարկային հաշվառումն իրականացնել պարզ կանոններով՝ տնտեսելով և՛ ժամանակ, և՛ ռեսուրս:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև անդամ պետությունների հարկային մարմինների միջև փոխադարձ օգնության, փոխհամագործակցության գործիքների զարգացման հնարավորություններին, որոնք առավելապես ուղղված են հարկային մարմինների միջև համագործակցության նոր մակարդակի ապահովմանը: «Մենք՝ որպես հյուրընկալող երկիր, ձևավորել ենք մեր օրակարգային հարցերը՝ նպատակ ունենալով մեր տնտեսավարող սույբեկտների, նաև քաղաքացիների համար ձևավորել ավելի նպաստավոր միջավայր, պարզեցնել հարկային հաշվառման կանոնները և առհասարակ կրճատել այդ գործընթացի վրա ծախսվող ժամանակը», -ասել է Պողոսյանը:

002
Նիստը նախագահող ԵՏՀ կոլեգիայի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Տիմուր Ժակսիլիկովի խոսքով` հանդիպումն ընդգրկում է հարկային հարցերին վերաբերող լայն շրջանակ: «Նման հանդիպումները թույլ են տալիս մանրակրկիտ ուսումնասիրել ԵԱՏՄ անդամ երկրների հարկային քաղաքականության մեջ տեղի ունեցող փոփոխությունները, խթանել փորձի փոխանակումն ու բիզնես ոլորտի զարգացումը»,- նշել է Ժակսիլիկովը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հայաստանը ողջունում է ԱՊՀ-ում տնտեսական համագործակցության խորացման ցանկացած նախաձեռնություն

Այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աշխաբադում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում:

Աշխաբադում սկսվել է ԱՊՀ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը

Ղեկավարների խորհրդի նիստին մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ

Քննարկվել են ածխաջրածինների ոլորտում համագործակցության հեռանկարները։