Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԵԱՏՀ նախարարը Հայաստանում հողային բարեփոխումների կարիք է տեսնում

Վերադարձ լուրերի բաժին

20:49 , 30 Ապրիլ 2020

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը կարծում է, որ Հայաստանի համար սկզբունքորեն կարևոր է սկսել հողային ռեֆորմներ՝ կորոնավիրուսային ճգնաժամի իրավիճակում: Քամալյանը նման տեսակետ հայտնեց Երևան-Մոսկվա-Մինսկ առանց տեսակամուրջի ընթացքում՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մտքին, որ հատկապես կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում գյուղատնտեսությունը դառնում է կարևոր ոլորտներից մեկը, և պետք են բարեփոխումներ:

Քամալյանը համաձայնեց վարչապետի հետ՝ ճգնաժամը իհարկե վատ է, սակայն այն մի կողմից լավ է: Հայաստանի գյուղատնտեսությանը լավատեղյակ Արտակ Քամալյանը նկատեց՝ այս ճգնաժամային իրավիճակը Հայաստանի համար խոսում է այն մասին, որ պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել հողային ռեֆորմներին:

«Այսօրվա ճգնաժամային իրավիճակը խոսում է այն մասին, որ Հայաստանի համար էականորեն, սկզբունքորեն կարևոր է սկսել հողային ռեֆորմը»,-ասաց նա ու նշեց՝ պետք է օգտագործել այն հողատարածքները, որոնք չեն մշակվում:

Նրա տեղեկություններով ՝ ՀՀ էկոնմիկայի նախարարությունը հիմա մշակում է հողային բարեփոխումների միջոցառումների փաթեթներ, թե ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկեն, որպեսզի այս պայմաններում ինստիտուցիոնալ փոփոխություններ իրականացվեն, այդ հողերը շրջանառության մեջ դրվեն: Նախարարը նշեց՝ ընդ որում խնդիրը ոչ թե արտադրելն է, այլ վաճառելը: Նա նկատեց՝ այս պայմաններում, երբ պահանջարկը, ժողովրդի եկամուտները նվազում են, գործազրկությունն աճում է, պետք են ինչ-որ միջոցառումներ, որոնք կխթանեն այդ պահանջարկը, և դա ցանկացած բիզնեսի, այդ թվում գյուղատնտեսության զարգացման շարժիչ ուժը կլինի:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: