Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԵԱԶԲ-ն ընդունել է նոր ռազմավարություն. կընդլայնվի ներդրումային պորտֆելն ու նոր ոլորտների ֆինանսավորումը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ

15:13 , 26 Հունիս 2018

Եվրասիական զարգացման բանկի խորհուրդը իր հերթական նիստում հաստատել է բանկի 2018-2022 թթ. միջնաժամկետ ռազմավարությունը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ԵԱԶԲ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունից: Նիստը կայացել է Ղազախստանի վարչապետ Բակիջան Սագինտաևի ղեկավարությամբ: Բանկի խորհուրդը ԵԱԶԲ-ի կառավարման բարձրագույն մարմինն, որը ձևավորվում է անդամ երկրների ներկայացուցիչներից: Աստանայում խորհրդի աշխատանքներում մասնակցություն է ունեցել նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հաստատված ռազմավարության համաձայն՝ բանկը կշարունակի իր գործունեությունը կենտրոնացնել ինտեգրացիոն մեծ արդյունքով և ազգային նախագծերի զարգացմանն ուղղված նախագծերի ֆինանսավորման վրա: Ծրագրվում է, որ 2022-ի վերջում կավելանա ընթացիկ ներդրումային պորտֆելի ծավալը՝ 2.3-ից դառնալով 3.6 միլիարդ դոլար։ Իսկ բանկի նոր նախագծերի ընդհանուր ծավալը կկազմի 4.6 միլիարդ դոլար: Նախագծերում բանկի մասնակցության օպտիմալ չափը ծրագրվում է սահմանել 20-200 միլիոն դոլար, ինչը, սակայն, չի բացառում ավելի քիչ արժողության նախագծերի ֆինանսավորումը, առաջին հերթին՝ համեմատաբար փոքր տնտեսություն ունեցող մասնակից պետություններում:

Բանկը կշարունակի վարել ակտիվ ներդրումային քաղաքականություն ենթակառուցվածքների զարգացման, էլեկտրաէներգետիկայի, մեքենաշինության, մետալուրգիայի, քիմիական, նավթաքիմիական, հանքարդյունաբերության և նավթագազային ոլորտներում: Որպես նոր նպատակային ոլորտներ՝ բանկը կաջակցի նաև ագրովերամշակման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներին, որոնց զարգացումը ռազմավարական նշանակություն ունի անդամ երկրներում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում կքննարկվեն ԵԱՏՄ ներքին շուկայի առավել զգայուն հարցերը

ԵԱՏՄ-ի Ներքին շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեն քննարկել է Եվրասիական տնտեսական միության երկրների միջեւ առեւտրի առավել զգայուն խնդիրները և դրանց լուծմանն ուղղված հարցերը:

Հայաստան-ԵԱՏՄ առևտրաշրջանառություն. Ծավալն աճել է, կշիռը նվազել

2018 թվականի հունվար-մայիսին Հայաստան-ԵԱՏՄ առևտրաշրջանառությունը կազմել է 855 մլն դոլար

Ռոսսելխոսնադզորը վրիպակ էր թույլ տվել. Հայաստանից արգելվում է միայն պրիմատների ներկրումը

Ռոսսելխոսնադզորը երեկ հաղորդագրությունը էր տարածել, որ հունիսի 14-ից ժամանակավորապես արգելվում է Հայաստանից ցանկացած տեսակի կենդանիների, թռչունների, սողունների, երկկենցաղների և հիդրոբիոնտների մուտքը ներկրումը տարածք