Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Ե՛վ նվազագույն, և՛ միջին աշխատավարձով մենք Ադրբեջանից բարձր ենք». ՀՀ ԿԲ նախագահ

Վերադարձ լուրերի բաժին

13:17 , 07 Հուլիս 2017

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը այսօր ԱԺ-ում ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի 2017 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագիրը։

Նա նշել է, որ, ըստ ԿԲ առաջին եռամսյակի կանխատեսումների` 2017թ. տնտեսական աճի տեմպերը կարագանան՝ հիմնականում պայմանավորված ներքին պահանջարկի աստիճանական վերականգնմամբ, արտահանման ու ներդրումների խթանմանն ուղղված կառավարության ծրագրի արդյունավետ իրագործմամբ, արտաքին տնտեսական միջավայրի շարունակվող բարելավմամբ և կառուցվածքային բարեփոխումների իրականացմամբ.

«Արդյունքում 2017թ. առաջին եռամսյակում կանխատեսվում էր 2.2-3.2% տնտեսական աճ։ Առաջարկի տեսանկյունից տնտեսության աճին կնպաստեն արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի աճերը։ 2017թ. միջազգային ապրանքային շուկաներում կշարունակվեն թույլ գնաճային զարգացումները, այդուհանդերձ, ՀՀ գնաճային միջավայրի վրա արտաքին հատվածից գնաճային ճնշումներ ոչ էական կլինեն», – ասել է Ջավադյանը՝ հիշեցնելով, որ ներկայացվող փաստաթուղթը կազմվել է այս տարվա փետրվար ամսի վերջին։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այս կապակցությամբ նկատել է՝ ստացվում է, որ ընտրությունները պատճառ են դարձել, որ ներկայացվի հին ծրագիր. «Կա՞ արդյոք այստեղ իրավական կարգավորման խնդիր, որ քննարկենք այն ծրագիրը, որն ավելի ակտուալ է։ Եթե նման բան կա, բերեք այդպես անենք, որպեսզի ուշացած փաստաթղթեր չքննարկենք»։

Ի պատասխան՝ Ջավադյանն ասել է, որ դրա կարիքը չկա, քանի որ ընտրություններն ամեն տարի չեն լինում. «Մենք մշտապես ապրիլի վերջին ներկայացնում ենք այս փաստաթուղթը, մայիսի վերջին էլ քննարկում այն։ Արդեն համապարփակ բոլոր տվյալները մենք ունենում ենք այդ ժամանակ։ Ուրիշ բան է, որ մեր դրամավարկային երկրորդ ծրագիրը հրապարակում ենք մայիսի վերջին։ Ձեր առաջարկը լավն է, բայց այս տարի նման խնդիր չունենք»։

Արթուր Ջավադյանը նաև անդրադարձել է նվազագույն և միջին աշխատավարձերի մակարդակին և նշել, որ և՛ նվազագույն, և՛ միջին աշխատավարձով մենք Ադրբեջանից բարձր ենք։ «Դա վիճակագրական փաստ է»,- ասել է Արթուր Ջավադյանը։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գնաճը՝ մայիսին. ինչպես են փոխվել առանձին ապրանքների գները

2018 թվականի մայիսին 12-ամսյա գնաճը (մայիսը՝ նախորդ տարվա մայիսի համեմատ) Հայաստանի Հանրապետությունում կազմել է 1.6%:

«Կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ոչ միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու, այլեւ զինվորի բաժինը գողանալու կասկածանքով։

Վարչապետը ժամանել է Արցախ

Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի