Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Դրոշմավորման կանոնների խախտմամբ ապրանքների իրացման դեպքերը կապաքրեականացվեն

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

15:19 , 06 Հունիս 2019

Ակցիզային դրոշմանիշերով և դրոշմապիտակներով չդրոշմավորմած կամ դրոշմավորման կանոնների խախտմամբ ապրանքների իրացման դեպքերի համար կսահմանվեն վարչական պատասխանատվության միջոցներ։

Կառավարության նիստի ընթացքում միաձայն ընդունվեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում » և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այն ապրանքները, որոնք դրոշմավորված չեն կամ դրոշմավորված են հին դրոշմապիտակներով կամ դրոշմավորված են այնպես, որ այդ դրոշմապիտակները հնարավոր լինի օգտագործել ևս մեկ անգամ և այդ ապրանքների արժեքը չի գերազանցում 50 հազար դրամը, առաջարկվում է վարչական տուգանքի չափը դարձնել 70 հազար դրամ՝ 300 հազարի փոխարեն, իսկ հարկային օրենսգրքով սահմանված չափը թողնել նույնը՝500 հազար դրամ։

«Եթե ապրանքների արժեքը գերազանցում է 50 հազար դրամը բայց չի գերազանցում 200 հազար դրամը, ապա ներկայում քրեական օրենսգրքով սահմանված է տուգանք մինչև մեկ միլիոն դրամ, և հարկային օրենսգրքով նախատեսված տուգանք՝ոչ պակաս քան մեկ միլիոն դրամ։ Մենք նշված երկուսի փոխարեն առաջարկում են կիրառել վարչական տուգանք՝ 300 հազարի չափով, իսկ հարկային օրենսգրքով մեկ միլիոն 500 հազարի չափով»,-ասաց նա։

200-ից մինչև 500 հազար դրամ ապրանքների համար ներկայում սահմանված քրեական օրենսգրքով նախատեսված մեկ միլիոն դրամ տուգանքի չափը և հարկային օրենսգրքով նախատեսված պատասխանատվության մեկ միլիոն դրամն առաջարկվում է վարչական օրենսգրքով 800 հազար դրամ, իսկ հարկային օրենսգրքով 1միլիոն 500 հազար դրամ դարձնել։

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝եթե ապրանքների արժեքը գերազանցում է 500 հազար դրամը, դա համարվում է արդեն խոշոր դեպք է և ներկայում քրեական և հարկային օրենսգրքում նախատեսված 2.5 միլիոն դրամի տուգանքը անհրաժեշտ է դարձնել 2.7 միլիոն դրամ։

«Այս փոփոխություններով մենք նախ և առաջ ապաքրեականացնում ենք, երկրորդ՝ փոքրարժեք խմբերում նվազեցնում ենք պատասխանատվության հանրագումարային չափը, իսկ բարձրարժեք խախտումների դեպքում ավելացնում ենք պատասխանատվության չափը»,-պարզաբանեց էկոնոմիկայի նախարարը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կենտրոնական բանկը թողարկել է Ծովակալ Իսակովի 150-ամյակին նվիրված նոր հուշադրամ

Ծովակալ Իսակովը`Հովհաննես Տեր-Իսահակյան, (1894-1967 թթ.) անվանի հայ զինհրամանատար է, Խորհրդային Միության նավատորմի ծովակալ (1955 թ.), ԽՄ հերոս (1965 թ.):

Ամուլսարի հանքի շահագործման դեպքում Հայաստանի տնտեսության մեջ 10 տարվա ընթացքում կներգրավվի մոտ 1 միլիարդ դոլար

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան մանրամասներ է ներկայացրել Ամուլսարի նախագծի մասին:

Ամուլսարի հարցը՝ բոլոր քաղաքական ուժերի օրակարգում

ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ԻՔ, ԼՀԿ, Ժառանգություն և մյուս կուսակցությունների դիրքորոշումը՝ Հնարային հեռուստաընկերության տեսանյութում: