Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Դրամով ավանդների ծավալներն աճել են

Վերադարձ լուրերի բաժին

01:20 , 20 Հուլիս 2019

Հայաստանում ընդհանուր ավանդների ծավալները 2019 թ. մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 19%-ով՝ կազմելով 3 տրլն 111 մլրդ ՀՀ դրամ։ Կենտրոնական բանկը հրապարակել է ընթացիկ տարվա մայիս ամսվա ընթացքում առևտրային բանկերի ներգրաված ավանդների, ինչպես նաև առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերի ծավալները, որոնց համաձայն՝ ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալներն աճել են մոտ երկու անգամ, իսկ ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալները՝ 10%-ով։

Դիտարկվող ժամանակահատվածում ոչ ռեզիդենտներից արտարժույթով ներգրավված ավանդների ծավալը մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ աճել է մոտ 59%-ով։ Ռեզիդենտներից և ոչ ռեզիդենտներից ՀՀ դրամով ներգրավված ավանդների ծավալներն աճել են համապատասխանաբար 16 և 21 տոկոսներով։ Ռեզիդենտներից արտարժույթով ներգրավված ավանդների ծավալների աճը մայիսին կազմել է 5%։

Աճել են նաև առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերի ծավալները: Ընթացիկ տարվա մայիսին դրանք նախորդ տարվա մայիսի համեմատ աճել են մոտ 14%-ով։ Ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալներն աճել են 14%-ով, իսկ ոչ ռեզիդենտներին տրամադրվածը՝ մոտ 12%-ով։

2019-ի մայիսին նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված արդյունաբերությանն ուղղված վարկերի ծավալները կրճատվել են 9%-ով, իսկ գյուղատնտեսությանն ուղղված վարկերի ծավալներն աճել են 2%-ով։ Սպառողական վարկերի ծավալն աճել է 37%, իսկ հիփոթեքայինը՝ 34%-ով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բեռլինը նույնպես կունենա Թումո կենտրոն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Բեռլինի Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությանը:

Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրենին

Անդրադարձ է կատարվել Երևանի և մարզային քաղաքների կայուն զարգացման, էներգետիկ ոլորտի, դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման, ինչպես նաև մասնավոր հատվածում իրագործվող և նախանշվող ծրագրերին։

Հանդիպում ԵՄ պատվիրակության հետ

ՀՀ ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանը նախարարությունում հանդիպել է ԵՄ պատվիրակության հայաստանյան ներկայացուցչության անդամների հետ: Պատվիրակությունը գլխավորել է Վասիլիս Մարագոսը: