Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Դրամն արժեզրկվեց

Վերադարձ լուրերի բաժին

19:33 , 24 Օգոստոս 2015

Փոխարժեքի շուկայում տատանումներ են սկսվել։

Ինչպես և սպասվում էր, ռուսական ռուբլու և այլ արժույթների արժեզրկմանը հետևեց նաև հայկական դրամի թուլացումը։

Այսպես, հայկական դրամն այսօր արժեզրկվել է բոլոր հիմնական արժույթների նկատմամբ՝ բացի ռուբլուց։

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի այսօրվա պաշտոնական փոխարժեքի՝ 1 ԱՄՆ դոլարը թանկացել է 5,73 կետով և կազմել 483.43։

Եվրոն թանկացել է 16,56 դրամով. 1 եվրոյի պաշտոնական փոխարժեքն այսօր հասել է 554.83 դրամի։

Բրիտանական ֆունտի պաշտոնական փոխարժեքը բարձրացել է 9,96 կետով և կազմել 759,42 դրամ։

Էժանացել է միայն ռուսական ռուբլին։ 1 ռուբլու պաշտոնական փոխարժեքը 6,82 դրամ է, որը 0,19 կետով ցածր է նախորդ օրվա ցուցանիշից։

Ֆինանսական շուկան այս պահին անորոշության մեջ է։ Դա երևում է բորսայական անցուդարձից։ «Նասդաք ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայուսմ այսօր արտարժույթ չի վաճառվել։ Գնորդները պատրաստ են եղել 1 ԱՄՆ դոլարի համար վճարել 486,6 դրամ, սակայն դոլարի առաջարկ ընդհանրապես չի եղել։

Առևտրային բանկերը, ըստ rate.am համակարգի, այսօր օրվա վերջում 1 ԱՄՆ դոլարը գնում էին 482 դրամով, վաճառում 488,1 դրամով։ Առքի և վաճառքի գնի տարբերությունը մեծացել է, ինչը ևս վկայում է անորոշության մասին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սա Հայաստանի համար լուրջ խնդիր է։ Վրաստանը խլո՞ւմ է «հայկական հացը»

Այս հարցը ուղղակիորեն վերաբերում է Հայաստանի ազգային անվտանգությանը։

«Նոր Հայաստանի» տնտեսական աճը` թվերով

2018թ-ի մայիս-հուլիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 8.8%-ով:

Փող՝ Երևանի համար. ինչպես են քաղաքական ուժերը պատրաստվում զարգացնել մայրաքաղաքը

Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ Երևանը հանրապետություն է՝ հանրապետության մեջ։ Ֆինանսական, տնտեսական, աշխատանքային ռեսուրսների մեծ մասը կենտրոնացած է մայրաքաղաքում։