Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Դրամի փոխարժեքն ու քառօրյա պատերազմը

Վերադարձ լուրերի բաժին

23:51 , 22 Ապրիլ 2016

Սովորաբար, քաղաքական կամ արտաքին ցնցումների ժամանակ երկրների ազգային արժույթները արժեզրկվում են։ Իսկ ինչպիսի՞ վարքագիծ է դրսևորել հայկական դրամը՝ ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմի ընթացքում։

Ինչպես երևում է գծապատկերից, ապրիլի 4-ից սկսած՝ դրամն սկսել է թուլանալ, և ԱՄՆ դոլարի փոխարժեքը 481.26 դրամից հասել է 483.88 դրամի (ապրիլի 11-ին)։

Այստեղ հարկ է նկատի ունենալ, որ ապրիլի 1-2-ը եղել են ոչ աշխատանքային օրեր (շաբաթ-կիրակի), այդ օրը բանկերը գործարքներ չեն կատարել, և այդ օրերի համար ֆիքսվել է մարտի 31-ի փոխարժեքը։

Ապրիլի 12-ից սկսած ՀՀ դրամը կրկին սկսել է արժևորվել և ապրիլի 22-ին հասել է 4-ամսվա առավելագույնին՝  479.13 դրամ՝ 1 դոլարի դիմաց։  Նշենք, որ ամերիկյան դոլարն ավելի էժան եղել է միայն 2015 թվականի դեկտեմբերի 22-ին՝ 478.97 դրամ։

Իհարկե, դժվար է ասել՝ ապրիլի սկզբին դրամի թուլացումը որքանով էր պայմանավորված ռազմական գործողությունների հետ։ Սակայն փաստ է, որ դրամը այդ ֆոնին փոքր-ինչ թուլացել էր։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կառուցվածքային և կադրային փոփոխություններ Արցախի կառավարությունում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:

Ինչ տոկոսադրույքներով են վարկավորել ՀՀ բանկերը այս տարվա ընթացքում

ՀՀ առևտրային բանկերի կողմից 2017 թվականի հուլիսի ընթացքում ՀՀ դրամով տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 12.7%

Որքանով է աճել ծառայությունների արտահանումը

Ապրանքների արտահանման տվյալները մշտապես ուշադրության կենտրոնում են, սակայն ծառայությունների արտահանման տվյալները ուշադրությունից դուրս են մնացել։