Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Դրամաշնորհներ կստանա ևս 27 արտադրող և վերամշակող

Վերադարձ լուրերի բաժին

21:04 , 25 Դեկտեմբեր 2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի Արժեշղթաների զարգացման բաղադրիչի շրջանակներում հայտարարված 5-րդ փուլի մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել 27 բիզնես-հայտեր։

b4b.am
Հաղթող ճանաչված յուրաքանչյուր կազմակերպությանը, 50% համաֆինանսավորման սկզբունքով, կտրամադրվի մինչև 25 մլն ՀՀ դրամ գումարի չափով դրամաշնորհ՝ արտադրական կարողությունները զարգացնելու և արդյունավետ գործունեություն իրականացնելու նպատակով համապատասխան սարքավորումներ ձեռք բերելու համար:

b4b.am
Դեկտեմբերի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՀԳՌԿՄ2 ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը հանդիպել են շահառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

«Ագրովերմշակող ձեռնարկություններին կառավարությունը մի քանի գործիքների միջոցով է աջակցություն տրամադրում։ Օրինակ, 2020 թվականին գյուղատնտեսության զարգացման ծրագրերով միայն ագրովերամշակման ոլորտի սարքավորումների ձեռքբերման նպատակով տրամադրվել է 5,5 մլրդ դրամի լիզինգ, ինչը 2 անգամ ավել է, քան 2019 թվականին։ Այս ծրագրի շրջանակում 2020 թվականին պայմանագրեր կնքվեցին 30 վերամշակող կազմակերպության հետ, որից 17-ում արդեն ներդրվել են ISO-22000 և HACCP սննդի անվտանգության համակարգեր», – նշել է Արման Խոջոյանը։

b4b.am
Փոխնախարարը հույս է հայտնել, որ մինչև գյուղատնտեսական արտադրական սեզոնի սկիզբը կազմակերպությունները կկարողանան ձեռք բերել սարքավորումները, վերազինել իրենց արտադրությունները, կազմակերպել առավել արդյունավետ արտադրոություն և լինել ավելի մրցունակ շուկաներում։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նպատակային ֆինանսական օժանդակություն տրամադրել ՀՀ օրենսդրությանը համապատասխան և պատշաճ ձևով գրանցված գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարող սուբյեկտներին, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերին, արտադրական, սպառողական և գյուղատնտեսական կոոպերատիվներին, գյուղատնտեսական մթերքի վերամշակման ձեռնարկություններին (բացառությամբ հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների), որոնք ներգրավված են արժեշղթաների մեջ և բավարարում են ծրագրի համապատասխանության և ընտրության չափանիշներին:

b4b.am

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ժամանակավորապես արգելվել է ցեմենտի ներկրումը

Այն հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով ապահովել հայկական ցեմենտի արտադրության ճյուղի հետագա զարգացումը: