Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Դրամական փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների շարժը

Վերադարձ լուրերի բաժին

10:37 , 05 Հունիս 2017

ՀՀ-ում գործող դրամական փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների միջոցով (օրինակ՝ Money Gram, Unistream, Anelik և այլն) արտասահմանից Հայաստան կատարված փոխանցումները 2016 թվականին նվազել են։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տեղեկանքից։

Ընդ որում, նվազել է թե՛ դրանց քանակը, թե՛ ծավալը (գումարային տեսքով)։

Այսպես, 2016 թվականին այս կազմակերպությունների կողմից արտասահմանից կատարվել է 107 035 փոխանցում՝ 9.83 մլրդ դրամ ընդհանուր ծավալով։ Մինչդեռ 2015 թվականին կատարվել էր 111 994 փոխանցում՝ 10.56 մլրդ դրամ։ Իսկ 2014 թվականի համեմատ նվազումն ավելի մեծ է՝ 130 594 փոխանցում՝ 21.43 մլրդ դրամ ծավալով։

Հայաստանից արտերկիր կատարված փոխանցումների վիճակագրությունը, սակայն, այլ է։

Փոխանցումների քանակը նույնպես նվազել է՝ 2016 թվականի 925 984-ից հասնելով 720 112-ի։ Փոխարենը՝ զգալիորեն ավելացել է փոխանցումների ծավալը՝ 1.65 մլրդ դրամից հասնելով 2.12 մլրդ դրամի։

Մեկ փոխանցման միջին ծավալը, այսպիսով, 2016 թվականին կազմել է 2945 դրամ՝ 2015 թվականի 1778 դրամի դիմաց։

poxancox-kazm

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

939 մեքենա՝ 2039-ի փոխարեն. Ներկայացվել է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը ներկայացրել է խորհրդատու WYG ընկերության կողմից մշակված հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել

«Այո, նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա շարունակում է աշխատել, այսօր էլ հանդիպում է ունեցել»,- ասել է Վասակ Թարփոշյանը:

ՊԵԿ-ը 26.4 մլրդ դրամով գերակատարել է հարկային մուտքերը. 2017թ. տարեկան ցուցանիշները (գծապատկերներ)

2016 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ ՊԵԿ-ի կողմից հավաքագրված հարկերն ու տուրքերը ավելացել են 78.1 մլրդ դրամով