Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Դրական միտումներ՝ գյուղատնտեսության ոլորտում

Վերադարձ լուրերի բաժին

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2019-2020 թթ. առաջին եռամսյակի գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքի ծավալների փոփոխությանը:

Դիտարկվող ժամանակահատվածում գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 83.85 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 4.2%, ինչը պայմանավորված է գյուղատնտեսության, ինչպես նաև ձկնորսության համախառն արտադրանքի համապատասխանաբար` 4.5 և 3% աճով (տե՛ս գծապատկեր 1): Ընդ որում՝ բուսաբուծության արտադրանքն աճել է 27.9%-ով, իսկ անասնաբուծությունը՝ 2.0%-ով, թեպետ վերջինիս տեսակար կշիռը գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքի կառուցվածքում կազմել է 79.4%: Բուսաբուծության համախառն արտադրանքի աճը պայմանավորված է եղել հանգամանքով, որ 2.8 անգամ ավելի շատ կարտոֆիլ է արտադրվել, 1.2 անգամ ավելի շատ բանջարանոցային մշակաբույսեր, իսկ հատապտղի պարագայում աճը կազմել է 6.5 անգամ:

Գծապատկեր 1. Գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքի կառուցվածքը և աճի տեմպը 2020թ.-ի առաջին եռամսյակում՝ ըստ ոլորտների

Agriculture in Armenia growth

Բանջարանոցային մշակաբույսերի արտադրանքի 1.2 անգամ աճը դիտարկվող ժամանակահատվածում պայմանավորված է հատկապես որոշ մշակաբույսերի արտահանման ծավալների աճով:

Լոլիկի արտահանման ծավալներն ավելացել են 64.9%-ով, վարունգինը`11.9%-ով, իսկ սնկի, գետնասնկի, դդմիկի, սմբուկի, սպանախի, ձիթապտղի, պղպեղի դեպքում` 67.7%-ով: Հատապտղի արտադրանքի 6.5 անգամ աճը հիմնականում բացատրվում է «ելակ, մոշ, մորի, թութ, հաղարջ, կիվի, նուռ» ապրանքային խմբի արտահանման ծավալների շուրջ 5.7 անգամ աճով:

Դիտարկվող ժամանակահատվածում 1.2 անգամով ավելի կարտոֆիլի արտադրանքը հանգեցրել է ՀՀ-ում վաճառվող կարտոֆիլի գների 10.6%-ով անկման: Քանի որ գյուղատնտեսության այս կատարողականին հիմնականում նպաստել է արտահանման ծավալների աճը` հատկապես դեպի ՌԴ, հետևաբար արտահանման ծավալների փոփոխությունն է նաև պայմանավորելու 2020 թ. ճյուղի աճի տեմպը՝ ՀՀ կառավարության իրականացրած և հակաճգնաժամային միջոցառումներին զուգահեռ:

2019 թ. կառավարությունը նախկին տարիներին իրականացվող ծրագրերին զուգահեռ մեկնարկել է ծրագրեր (Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության, Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության), ինչպես նաև լրամշակումներ է իրականացրել առկա ծրագրերում (Գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորման ծրագիր, ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման, խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության)` ճյուղի արդյունավետությունը, մրցունակությունը բարձրացնելու և պարենային անվտանգության որոշակի հարցեր լուծելու նպատակով: Համավարակի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման շրջանակում Կառավարությունը տրամադրում է աջակցություն գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու համար:

Կառավարությունը փորձ է կատարել լուծել մի քանի խնդիր՝ աջակցել գյուղատնտեսական մթերքի արտադրությանը, ինչպես նաև վերջիններիս մթերման նպատակով աջակցել գյուղատնտեսական մթերք վերամշակողներին` արտադրական ցիկլն անխափան աշխատելու նպատակով: Ծրագրերի միջոցով կառավարությունը փորձում է նաև բարձրացնել տեղական արտադրանքի մրցունակությունն` ավելի արդյունավետ մեթոդներով ավելի ցածր ինքնարժեք ստանալու տարբերակով: Խոշոր ֆերմաների հիմնումը ՀՀ-ին հնարավորություն կտա ավելացնել գլխաքանակը` ապահովելով տեղական պահանջարկը, ինչպես նաև տեղական մսամթերքի վերամշակմամբ ավելացնել մսամթերքի արտահանումը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վրաստանի իրական ՀՆԱ-ն կրճատվել է 16.6%-ով

Խոսքն այս տարվա Ապրիլի մասին է:

«Գազպրոմն» էժանացնելու է Վրաստան առաքվող գազի գինը մոտ 15 տոկոսով

Այդ մասին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան: