Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Դրական եզրակացություն՝ մաքսային տարածքներում գտնվող աջ ղեկով մեքենաների ներմուծումը թույլատրելու օրինագծին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

17:53 , 12 Մարտ 2019

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին: Դրանով նախատեսվում է, որ մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկով մեքենաները Հայաստան կարող են ներմուծվել մինչև այս տարվա մայիսի 1-ը: Այդ մասին b4b.am-ին տեղեկացրեց հանձնաժողովը։ Մարտի 13-ին այն դրական եզրակացությամբ կքննարկվի լիագումար նիստում:

«Պետական կառավարման շահագրգիռ անդամների և «Ղեկը` աջ» նախաձեռնության անդամների հետ շարունակական քննարկումների արդյունքում մշակվել և կառավարության հավանությանն է արժանացել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխման տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Դրա ընդունումը պայմանավորված է աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցների՝ ՀՀ տարածք ներմուծումը արգելող օրենքի ընդունումից հետո ձեռք բերված և Հայաստանի մաքսային տարածքում գտնվող բազմաթիվ աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցների հետագա կարգավիճակը որոշելու անհրաժեշտությամբ: Օրենքի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկային տեղաբաշխման տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն մեքենաները, որոնց ձեռքբերման համար վճարումները կատարվել են մինչ 2018-ի դեկտեմբեի 30-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչ սույն թվականի մայիսի 1-ը»,-ներկայացրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

Նա շեշտեց, որ հարցը վերաբերում է միայն այն մեքենաներին, որոնք գնվել են 2018թ ընթացքում: Իսկ նոր գնված մեքենաներին սա չի վերաբերում: Նախարարը տեղեկացրեց նաև, որ նախագծի ընդունումից հետո կառավարությունն առաջարկություն կներկայացնի նաև համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում, որի արդյունքում կթույլատրվի սույն օրենքի հիման վրա ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառումը և շահագործումը` առանց ղեկային համակարգի տեղափոխման:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS Hiper Oki ականջակալներ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին:

EURO 2020-ի ընթացքում UCOM-ի բաժանորդները կմասնակցեն UMETER քվեարկություն-խաղարկությանը

Քվեարկությանը միացած բոլոր բաժանորդները կմասնակցեն յուրաքանչյուր ուրբաթ օրն ացկացվող խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով կընտրվեն 80 հաջողակներն, ովքեր և կստանան սպասված նվերը: Խաղարկությունը կցուցադրվի Ucom TV ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով: