Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Դուք պետք է անհամբերությամբ արթնանաք առավոտյան». Իլոն Մասկի բացառիկ հարցազրույցը (տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

16:20 , 28 Մարտ 2017

SpaceX ու Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը Դուբայում անցկացված WGS 2017-ի (World Government Summit) շրջանակում հարցազրույց է տվել, որտեղ խոսել է իր պլանների, տեսլականի, լավատեսության, այլ մոլորակներ ու գալակտիկաներ նվաճելու ու երազանքի մասին: Իլոն Մասկի խոսքով՝ կյանքում ամենակարևորը ճիշտ հարցեր տալն է: «Եվ որքան բարձր կլինի մարդու գիտակցությունը, այնքան ավելի ճիշտ կլինեն տրվող հարցերը»,- ասում է գործարարը:

«Դուք պետք է անհամբերությամբ արթնանաք առավոտյան: Կյանքը չի կարող բաղկացած լինել միայն խնդիրների լուծումից: Պետք է լինի ինչ-որ բան, որի նկատմամբ դուք կիրք ունեք, հանուն որի պատրաստ եք ապրել»,- համոզված է գործարարը: Խոսելով մոլորակներ նվաճելու իր մտադրության մասին՝ Մասկը հույս է հայտնում, որ մարդիկ մի օր կհայտնվեն Մարսի, գուցե, նաև Յուպիտերի արբանյակների վրա:

«Հնարավոր է, որ մենք կանոնավոր չվերթներ իրականացնենք Արեգակնային համակարգի սահմաններում, անգամ պատրաստվում է թռիչք հարևան աստղային համակարգեր: Կարծում եմ՝ այդ բաները հնարավոր են մոտակա 50 տարում: Կարծում եմ՝ մենք ականատես կլինենք ահռելի առաջընթացի աստղագիտության և արհեստական ինտելեկտի ոլորտում»,- ասում է Իլոն Մասկը: Գործարարի խոսքով՝ ինքը ամենևին էլ չի ձգտում մահանալ Մարսի վրա:

«Պարզապես մենք երբևէ կմահանանք և եթե ստիպված լինեինք վայր փնտրել դրա համար, ինչու ոչ՝ Մարսը: Եթե դու ծնվել ես Երկրի վրա, ինչո՞ւ չմահանաս Մարսի վրա»,- համոզված է Մասկը:

Զինվորականները վարկերի սպասարկման համար կրկնակի անգամ քիչ կվճարեն

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը:

Ինչի՞ համար է The Economist-ը Հայաստանը ճանաչել տարվա երկիր

Ի՞նչ չափանիշով է The Economist-ը որոշում տարվա երկիրը։

Հայաստանի տնտեսության աճը կրկին արագացել է. ԵԱԶԲ

Հայաստանի տնտեսության աճը կրկին արագացել է, 2018 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսների դադարից հետո: