Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Դուք ասում եք՝ գնաճը սարսափելի է, ես էլ ձեզ ասում եմ՝ սարսափելի չէ». Կարեն Կարապետյան

Վերադարձ լուրերի բաժին

19:00 , 17 Հունվար 2018

Այսօր Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին հարց ուղղեց գնաճի վերաբերյալ: Նա նկատեց, որ ընդդիմադիրները դեռևս նախորդ տարի էին խոսում հնարավոր գնաճի մասին, իսկ իշխանությունները նոր են սկսել խոսել և ինչ-որ բաներ նախաձեռնել:

«Հարցը տալիս միանգամից գնահատական եք տալիս՝ անկանխատեսելի, անկառավարելի գնաճ…  Ամեն ինչը համեմատության մեջ է։ Մեր օֆիցիալ գնաճը 2.6% է: Վրաստանում՝ 6.7 տոկոս է, Ադրբեջանում՝ 7.9 տոկոս է», – ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ կա գնաճը հաշվելու բանաձև, որպեսզի մեղադրանքներ չլինեն սուբյեկտիվ գնահատականներ տալու համար։

Ինչ վերաբերում է դիզառելիքի, բենզինի և գազի թանկացմանը, Կարեն Կարապետյանը մի քանի տվյալներ նշեց. «Բենզինը թանկացել է 20 դրամով, այս պահին Վրաստանում նույն բենզինի գինն ավելի բարձր է, բենզին օգտագործողն ալտերնատիվ ունի, կարող է գազ օգտագործել, իսկ գազը թանկացել է 25 դրամով, և վերականգնվել է այն գինը, որ եղել է 2015 թվականին: Լավ չէ, որ գազի գինը թանկացել է, բայց դա նոր մարտահրավեր չէ շուկայում, մենք այս գներով ժամանակին աշխատել ենք»:

Անդրադառնալով դիզվառելիքի խնդրին՝ վարչապետն ասաց, որ դիզվառելիքի ակցիզային հարկն իրենք նվազեցրել են, կիրառում են ավելացված արժեքի հետ. «Այս պահին դիզվառելիքի հարկը որոշվում է հին ակցիզայինով և ավելացված հարկով: Դիզելային վառելիքը հիմնականում բիզնեսի համար են օգտագործում: Բիզնեսը, որը ԱԱՀ է վճարում, ինքն ակցիզային հարկի այս նոր սակագնից շահում է: Միակ տեղը, որտեղ դիզվառելիքի նոր սակագինը կարող է բեռ հանդիսանալ, գյուղատնտեսությունն է, իսկ գյուղի բնակիչները չեն հարկվում: Գյուղատնտեսության նախարարությունը հաշվարկ է կատարել, որ, եթե հետագայում ակցիզային հարկի հետևանքով դիզելային տատանումները չլինեն, տարբեր ապրանքատեսակների գինը 1-4 դրամ ավելանալու է, որպեսզի իրենք փոխհատուցեն:

Մենք քննարկում ենք տարբերակներ, որպեսզի սուբսիդավորեք, կամ տեսնենք՝ շուկան ինչպես է արձագանքում դրան, և որևէ պրոբլեմատիկ խնդիր այս երեք ապրանքատեսակներով ես չեմ տեսնում: Դուք ասում եք՝ գնաճը սարսափելի է, ես էլ ձեզ ասում եմ՝ սարսափելի չէ»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մեզ համար անհնար ոչինչ չկա, մեր նպատակներն իրագործելի են». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 18-րդ տարեկան համաժողովի աշխատանքներին:

Ինչպես է ազդել թավշյա հեղափոխությունն ապրիլ ամսվա տնտեսական ցուցանիշների վրա

Հիշեցնենք, որ ապրիլի 2-րդ կեսը և հատկապես վերջին շաբաթը նշանավորվեց թավշյա հեղափոխության ակտիվ պրոցեսներով