Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Դոնալդ Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ

Վերադարձ լուրերի բաժին

09:58 , 16 Մայիս 2018

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, շնորհավորական ուղերձում ասվում է.

«Շնորհավորում եմ Ձեր ընտրության կապակցությամբ: Ակնկալում եմ աշխատել ձեզ հետ մեր երկրների համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող շատ ոլորտներում, այդ թվում՝ ամրացնել առևտրային կապերը, ժողովրդավարական ինստիտուտները և տարածաշրջանային անվտանգությունը: Կոռուպցիայի դեմ պայքարում, քաղաքական կուսակցություններին միավորելու գործում առաջընթացը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կօգնեն այս ջանքերին ու կապահովեն Հայաստանի պայծառ ապագան:

Լավագույն մաղթանքներս Ձեզ և Հայաստանի ժողովրդին»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Որքանով և որ ճյուղերի հաշվին է աճելու ՀՀ տնտեսությունը առաջիկա տարիներին (ԳԾԱՊԱՏԿԵՐՆԵՐ)

2019 թվականի համար կանխատեսվում է 5.4%, իսկ 2020-2022 թվականներին՝ համապատաս­խանաբար 4.9%, 5.0% և 5.1% տնտեսական աճ:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: 2020 թվականի հունվարի 1-ից թոշակները կբարձրանան 10 տոկոսով

Նշենք, որ միջին ամսական կենսաթոշակն այսօր շուրջ 40400 դրամ է, որը վերջին տարիներին էական փոփոխություն չի կրել