Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Դոլարայնացման մակարդակը Հայաստանում նվազել է

Վերադարձ լուրերի բաժին

12:35 , 10 Սեպտեմբեր 2017

Այս տարվա հունվար-հուլիսին դոլարայնացման մակարդարդակը հանրապետությունում նվազել է բոլոր ուղղություններով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2017 թվականի հուլիս ամսվա տեղեկագրից։

Մասնավորապես, վարկերի դոլարայնացման մակարդակը (D5), որն իրենից ներկայացնում է ռեզիդենտ իրական հատվածին արտարժույթով տրամադրված վարկերի և ռեզիդենտ իրական հատվածին տրամադրված ընդհանուր վարկերի հարաբերակցությունը, հուլիսին կազմել է 62.7%։ Հունվարին այս ցուցանիշը 65.4% էր, իսկ հունիսին՝ 63.3%։

Նվազել է նաև ավանդների դոլարայնացման մակարդակը։

Այսպես, ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը (D1) հունվարի 49.8%-ից նվազել է մինչև 47%, իսկ  ռեզիդենտների արտարժութային ավանդների և ռեզիդենտների ընդհանուր ավանդների հարաբերակցությունը (D2) 59,9%-ից նվազել է մինչև 56.9%։

Նշենք նաև, որ ռեզիդենտների ցպահանջ ավանդների դոլարայնացման մակարդակն ավելի ցածր է, քան ժամկետային ավանդներին։ Մասնավորապես, ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների կշիռը նրանց ընդհանուր ցպահանջ ավանդներում (D3) կազմել է 49.4%, իսկ արտարժութային  ժամկետային ավանդների կշիռը ընդհանուր ժամկետային ավանդներում՝ 68%։

Ժամկետային ավանդների առավել բարձր դոլարայնացումը ցույց է տալիս, որ քաղաքացիները երկարաժամկետ հեռանկարում ավելի շատ վստահում են արտարժույթին և խուսափելով դրամի արժեզրկման ռիսկից՝ խնայողությունները գերադասում են պահել դոլարով կամ եվրոյով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կընդլայնվեն մատչելի պայմաններով ուսանողական վարկեր ձեռք բերելու հնարավորությունները

«Սրանով մենք փաստորեն բարձրացնում ենք վարկի վերին սահմանաչափը և երեք տոկոսային կետով իջեցնում ենք ուսանողական վարկի տոկոսը: Սա միանշանակ բարենպաստ փոփոխություն է մեր ուսանողների համար»,- Նիկոլ Փաշինյան:

Կառավարության նիստը-ՈՒՂԻՂ

Այն ուղիղ միացմամբ կարող եք դիտել մեր կայքում:

«Կառավարության գործողությունները և անգործությունը Լիդիանի ներդրումային ծրագրի դեմ թիրախավորած արշավի մաս են»,- Լիդիան

«Կաշխատենք նաև ELARD-ի հետ, որը ինչպես ներկայացվում է կառավարության կողմից, իրականացնելու է վերջին աուդիտը»,- Լիդան: