Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Դոլարայնացման մակարդակը Հայաստանում

Վերադարձ լուրերի բաժին

17:46 , 11 Հունիս 2016

Դոլարայնացման մակարդակը Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի ապրիլի դրությամբ ավանդների տեսանկյունից հիմնականում նվազել է, վարկավորման տեսանկյունից՝ աճել։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի տեղեկագրից՝ ՀՀ ռեզիդենտների արժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը (D1 ցուցանիշ) ապրիլին եղել է 52%: Այս ցուցանիշը 2015 թվականի դեկտեմբերին 52.2% էր, իսկ 2016-ի մարտի՝ 53.4%:

D2-ը (ռեզիդենտների արտարժութային ավանդների և ռեզիդենտների ընդհանուր ավանդների հարաբերակցությունը) նույնպես նվազել է՝ հասնելով 62.2%-ի:

Ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ցպահանջ ավանդներում (D3) 54.5% է, ինչը բարձր է 2015 թվականի դեկտեմբերի 51.8%-ից, սակայն ցածր է նախորդ ամսվա՝ մարտի ցուցանիշից (55.7%):

Ամենադոլարայնացվածը շարունակում են մնալ ժամկետային ավանդները։ Այսպես, ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներում (D4 ցուցանիշ) 2016 թվականի ապրիլին կազմել 74.6%: Սակայն դոլարայնացման մակարդակն այս ուղղությամբ նվազել է թե՛ նախորդ ամսվա համեմատ, թե՛ տարվա սկզբի։

Ինչ վերաբերում է վարկերի դոլարայնացմանը, ապա տարվա սկզբի համեմատ 0.2 տոկոսային կետով աճ կա, սակայն նախորդ ամսվա համեմատ՝ 0.3 տոկոսային կետով նվազում։ Ռեզիդենտ իրական հատվածին արտարժույթով տրամադրված վարկերի և ռեզիդենտ իրական հատվածին տրամադրված ընդհանուր վարկերի հարաբերակցությունը (D5) 2016 թվականի ապրիլին կազմել է 66.4%:

 

dolarization

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնում հայաստանյան թիմերը արժանացան արծաթե և բրոնզե մեդալների

Եռօրյա փառատոնն անցավ տոնական մթնոլորտում, հայկական հյուրասիրության լավագույն ավանդույթների համաձայն:

Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար

Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա: