Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Դոլարայնացման մակարդակը Հայաստանում

Վերադարձ լուրերի բաժին

11:05 , 11 Դեկտեմբեր 2017

2017 թվականի հոկտեմբերին՝ սեպտեմբերի համեմատ, Հայաստանում դոլարայնացման մակարդակը ավանդների գծով հիմնական աճել է, վարկերի գծով՝ նվազել։

Այսպես, ըստ ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2017 թվականի հոկտեմբեր ամսվա տեղեկագրի, ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը (D1) աճել է 0.3 տոկոսային կետով՝ 47.1%-ից հասնելով 47.4%-ի։

D2 չափանիշի գծով (ռեզիդենտների արտարժութային ավանդների և ռեզիդենտների ընդհանուր ավանդների հարաբերակցությունը) ունենք 0.2 տոկսային կետով աճ՝ 57%-ից 57.2%:

D3 չափանիշով (ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների կշիռն է ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր
ցպահանջ ավանդներում) դոլարայնացման մակարդակն աճել է 0.5 տոկոսային կետով և 50.9%-ից հասել 51.4%-ի։

Միայն D4-ն է (ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների կշիռն է ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներում), որի գծով կա 0.2 տոկոսային կետով նվազում:

Իսկ վարկերի դոլարայնացման մակարդակը նվազել է 0.4 տոկոսային կետով։ Ռեզիդենտ իրական հատվածին արտարժույթով տրամադրված վարկերի և ռեզիդենտ իրական հատվածին տրամադրված ընդհանուր վարկերի հարաբերակցությունը (D5) 62.4%-ից հասել է 62%-ի։

dollariz

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Քննարկվել են ՀՀ կառավարության և Գերմանական զարգացման բանկի միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Ցիմելկայի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի բաժինը։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մի քանի ամիսների ընթացքում երկու երկրների միջև տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ, որոնք նոր թափ կհաղորդեն հայ-գերմանական բարեկամական հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ հարաբերություններում կարևոր տեղ ունի […]

Հույն գործարարները Հայաստանը պետք է դիտարկեն որպես հարթակ խոշոր շուկաներ դուրս գալու համար

B4b.am-ը հայտնում է, որ մարտի 19-ին տեղի ունեցած հայ-հունական գործարար համաժողովի ժամանակ այս մասին ասաց Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նա հայ և հույն գործարարներին կոչ արեց ակտիվանալ բիզնես ոլորտում: «Բարեկամ երկրներ, պետաիրավական հոյակապ դաշտ, գրեթե ռազմաքաղաքական դաշնակցություն, բայց շատ փոքր տնտեսական ակտիվություն: Մեղավորը հայ և հույն գործարարներն են: Ոչ պետությունը, ոչ բիզնես-կառույցները, […]