Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Դիրքերի բարելավում տնտեսության ազատության ինդեքսում՝ 13 կետով

Վերադարձ լուրերի բաժին

Heritage Foundation-ի հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս»-ով Հայաստանը մեկ տարվա ընթացքում բարելավել է իր դիրքերը 13 կետով՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 34-րդ հորիզոնականը, «համեմատաբար ազատ» տնտեսություն ունեցող երկրից դառնալով «հիմնականում ազատ»։ Այդ մասին ասված է կառավարության ֆեյսբուքյան էջի գրառման մեջ: Հայաստանն այս ցուցանիշով առաջատար է ԵԱՏՄ երկրների շարքում, բացի այդ երկրի ընդհանուր միավորը գերազանցում է տարածաշրջանային և համաշխարհային միջին ցուցանիշները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ առիթվ իր էջում գրել է.

-Կորոնավիրուսի ճգնաժամի ֆոնին այս տեղեկատվությունն, իհարկե, այնքան էլ հրատապ չէ, բայց ուրախ եմ, որ միջազգային հանրությունը արձանագրում է այն խորը փոփոխությունները, որ տեղի են ունենում Հայաստանի տնտեսական միջավայրում:
Հայաստանի տնտեսությունը դառնում է ավելի ու ավելի ազատ եւ սա՛ է ներդրումների խթանման հիմնական միջոցը:
Սիրելի հայրենակիցնե՛ր, պիտի հաղթահարենք կորոնավիրուսային ճգնաժամը ու վերադառնանք մեր բարեկեցության կառուցման գործին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:

Վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: