Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«ԴիջիՔեմփ» և «Արմաթ» ճամբարներին մասնակցեցին նաև Ամուլսարի հարակից համայնքների աշակերտները (տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

19:06 , 10 Հուլիս 2017

Ս.թ. հունիսի 29-ից հուլիսի 8-ը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից Հանքավանում կազմակերպվեցին ամենամյա «ԴիջիՔեմփ» նորարարական և «Արմաթ» ամառային տեխնոլոգիական ճամբարները: Այս տարի ճամբարին մասնակցեցին նաև Կեչուտի հանրակրթական դպրոցի և Ջերմուկի կրթահամալիրի ինժեներական լաբորատորիաների երեխաներից 8-ը: Ինժեներական լաբորատորիաները հիմնվել են Լիդիան Արմենիայի աջակցությամբ այս գարնանը, և այդ նույն Ծրագրի շրջանակներում նորաստեղծ լաբորատորիաների 8 սաներ ընդգրկվել են Հանքավանի Զեփյուռ ամառային ճամբարի ծրագրին:

«ԴիջիՔեմփ» ամենամյա 5-րդ նորարարական ճամբարին մասնակցեցին 14-17 տարեկան նորարարական գաղափարներ ունեցող 45 պատանիներ: «ԴիջիՔեմփի» նպատակն էր աջակցել և ուղղորդել այս պատանիներին, օգնել նրանց զարգացնել իրենց տեխնոլոգիական գաղափարները և դրանք դարձնել բիզնես ծրագրեր:

Ճամբարի շրջանակում դպրոցականները լսեցին առաջատար տեղեկատվական ընկերությունների ներկայացուցիչների դասախոսությունները, ապա թիմային աշխատանքների միջոցով զարգացրեցին իրենց գաղափարները: Ճամբարի ավարտին ընտրվեցին լավագույն 3 նախագծերը, իսկ դրանց հեղինակները արժանացան դրամական պարգևների:

«Արմաթ» ամառային տեխնոլոգիական ճամբարն իրականացվում է արդեն 2-րդ տարին: Ի տարբերություն նախորդի, այս տարի «Արմաթ» ճամբարին մասնակցեցին 10-13 տարեկան նաև սփյուռքահայ դպրոցականներ (ԱՄՆ, Կանադա, ՌԴ): Ծրագրի նպատակներից է դպրոցականների մեջ արաջացնել հետաքրքրություն ՏՏ ոլորտի նկատմամբ և զարգացնել թիմային աշխատանքի ոգին:

ԻՏՁՄ Ինժեներական լաբորատորիաների ծրագրի համակարգող Սեդրակ Վարդանյանը գնահատում է, որ այս նորարարական լաբորատորիաները դպրոցներում շատ կարևոր են ՏՏ ոլորտի զարգացման համար, ճամբարն արդեն ապացուցում է, թե որքան զարգացած և պատրաստված են մառզեռից եկած այն երեխաները, ովքեր դպրոցում հնարավորություն են ունեցել ստանալ որոշակի գիտելիքներ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: Նա նշեց, որ այնպիսի ընկերությունները, ինչպես, օրինակ, Լիդիանը, որոնք ներդրում են կատարում գիտության, ՏՏ ոլորտում՝ ստեղծելով նման լաբորատորիաներ, մեծապես նպաստում են ոլորտի զարգացմանը, ինչի արդյունքները արդեն իսկ տեսանելի են: «Երեխաների մեջ շատ մեծ պոտենցիալ կա, ուղղակի պետք է պայմաններ և հնարավորություններ ստեղծենք, որպեսզի արտահայտվի այդ պոտենցիալը: Երբ մենք շրջում ենք մարզերում, մենք տեսնում ենք, որ ձգտումը շատ ավելի մեծ է, քան Երևանում, և մենք պետք է պայմաններ ստեղծենք, որ այդ երեխաները արտահայտվեն, իրենց պոտենցիալը իրացնեն»,- ասում է նա: Սեդրակ Վարդանյանի կարծիքով, ողջունելի է մասնավոր ընկերության կողմից նման գիտակից և զարգացման տեսակետից հեռանկարային սոցիալական ու կրթական ներդրումները և անպայման կունենան դրական արդյունք:

«ԴիջիՔեմփ» իննովացիոն ճամբարի մասնակիցները լսեցին ԻՏՁՄ, «PicsArt», «Ucom», «Arloopa», «AEGEE-Yerevan», «Global am», «Լայմ Տեխ», «Սիներջի Ինթրնեշնըլ», «Ինստիգեյթ» ընկերությունների ներկայացուցիչների հաջողված պատմությունները և մասնագիտական խորհուրդները, ինչպես նաև մասնակցեցին «Ողջ մնալու արվեստի» դասընթացին. առաջին բուժօգնություն, ալպինիզմ, ողջ մնալու հմտություններ, կրակային պատրաստություն, այցելեցին ճանաչողական արշավ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հետ, «Կարին» պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ սովորեցին ազգագրական պարի հմտությունները և պատմությունը:

Ճամբարի օրակարգը հագեցած էր ռոբոտաշինության, ծրագրավորման դասնթացներով, մրցույթներով, հայրենաճանաչության միջոցառումներով: «ԴիջիՔեմփ» և «Արմաթ» տեխնոլոգիական ճամբարների ամփոփումը տեղի ունեցավ հուլիսի 8-ին: Այս ամառային ճամբարը յուրահատուկ է նաև նրանով, որ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայ երիտասարդները սովորում են և միմյանց հետ ազատ ժամանակ են անցկացնում, ինչը կարող է լավ ընկերության և գործընկերության հիմք հանդիսանալ ապագայում:

Լիդիան Արմենիան արդեն 5 տարի աջակցում է Ամուլսարի հարակից համայնքների աշակերտներին մասնակցելու տարբեր ոլորտների ամառային ճամբարներին՝ սպորտային, «ՎիկիՔամփ», իսկ այս տարի՝ նաև նորարարական:


 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Ռոստելեկոմը» չի մեկնաբանում «Բիլայնի» կողմից գնվելու մասին տեղեկությունը

Շրջանառվող լուրերի համաձայն՝ «Բիլայնը» բանակցություններ է սկսել՝ «Ռոստելեկոմը» ձեռք բերելու համար

Կոնվերս բանկը ներկայացնում է նոր պրոդուկտ՝ արտերկրից դրամական փոխանցումներ ստացողների համար

Կոնվերս Բանկը արտերկրից պարբերաբար դրամային փոխանցումներ ստացող հաճախորդների համար հանդես է գալիս նոր առաջարկով:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը գործարկել է ինտերնետային վճարումների ArCa SecurePay անվտանգության համակարգը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներդրել է ինտերնետային վճարումների իրականացման անվտանգության ապահովման նոր «ArCa SecurePay» համակարգը։