Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Դիլիջանում բացվել է զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն

Վերադարձ լուրերի բաժին

18:43 , 18 Օգոստոս 2018

Զբոսաշրջիկների, ինչպես նաև տեղացիների համար Դիլիջանի և հարակից տարածքների մասին տեղեկություն ստանալն արդեն հեշտ է և հարմար. քաղաքում արդեն գործում է զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կենտրոնը բացվել է օգոստոսի 17-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու 15/2 հասցեում: Կենտրոնը կառուցվել է «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամը ծրագիրն իրականացնում է Եվրոպական միության, Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ` համագործակցելով Դիլիջանի համայնքապետարանի և «Դիլիջան» ազգային պարկի հետ:

Կենտրոնն ունի առանձնացված մի քանի հատված` հեծանիվների, վրանների և արշավի համար նախատեսված այլ պարագաների վարձույթի և տարածաշրջանում առաջարկվող զբոսաշրջային փաթեթների մասին տեղեկատվության տրամադրման համար (հայերեն, ռուսերեն և անգլերեն):

«Կենտրոնը երկհարկանի է և երկրորդ հարկում գտնվում է թրեյնինգների կենտրոնը` հագեցած համակարգիչներով, և խոհանոցը: Զբոսաշրջիկները անհրաժեշտության և ցանկության դեպքում կարող են օգտվել համակարգիչներից, որպեսզի համացանց մուտք գործեն»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» դրամաշնորհային ծրագրի ղեկավար Տաթևիկ Սարգսյանը:

Նա հավելեց, որ կենտրոնը կառուցելուց բացի, իրենք իրականացրել են նաև Դիլիջան ազգային պարկի արահետների վերանորոգման աշխատանքներ` 4 քայրարշավային և 1 հեծանվային: Կենտրոնի մուտքի մոտ տեղադրված է արահետների քարտեզը, որպեսզի զբոսաշրջիկը կարողանա ճիշտ կողմնորոշվի:

Հեծանվարշավի արահետը սկսում է Դիլիջան քաղաքի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնից և հասնում մինչև Պարզ լիճ:

Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնն առաջինն է Տավուշի մարզում, որն անվճար տեղեկություն է տրամադրելու Դիլիջան և տարածաշրջան այցելող զբոսաշրջիկներին:

UCOM-ն ահազանգում է. ՀԾԿՀ-ն անհավասար պայմաններ է առաջարկում կապի օպերատորներին

«Յուքոմ» ընկերությունն անընդունելի է համարում միևնույն ռեսուրսի օգտագործման թույլտվության համար մեկնարկային գինը մեկ օպերատորի համար սահմանել

Հունվարի 1-ից փոխվելու են առանց մաքսային վճարների ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների արժեքային և բնաիրային չափերը. ՊԵԿ

2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ:

Զինվորականները վարկերի սպասարկման համար կրկնակի անգամ քիչ կվճարեն

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: