Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Դիզելային վառելիքի սուբսիդավորման նպատակով կառավարությունը կհատկացնի 360 մլն դրամ

Վերադարձ լուրերի բաժին

12:52 , 21 Փետրվար 2018

ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գնե­րով դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագրին հավանություն տալու մասին նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այն ընդգրկված է կառավարության փետրվարի 22-ի նիստի օրակարգում:

Ըստ ծրագրի, ՀՀ մարզպետարաններից ստացված տեղեկատվության համաձայն՝ դիզելային վառելիքի նկատմամբ 2018 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար պահանջարկը կազմում է մինչև 6 մլն լիտր:

Ծրագիրն իրականացնելու համար նախատեսվում է Գյուղատնտեսության նախարարությանը 2018 թվականին հատկացնել մինչև 360 մլն դրամ՝ կառավարության պահուստային ֆոնդից:

Գյուղատնտեսական աշխատանքների իրականացման գործում գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով 2012, 2013, 2014, 2015, 2016  և 2017 թվականներին իրականացվել են ՀՀ հողօգտագործողներին դիզելային վառելիքի և պարարտանյութերի մատչելի գներով ձեռքբերման պետական աջակցության 16 ծրագիր:

2018 թվականի պետական բյուջեով կառավարությունը դիզելային վառելիքի համար սուբսիդավորում չէր նախատեսում, սակայն պայմանավորված հարկային օրենսգրքով ակցիզային հարկի բարձրացմամբ՝ դիզելային վառելիքի գինը բարձրացել է, և գործադիրը որոշել է կրկին սուբսիդավորում իրականացնել:

Ինչպես բաց չթողնել կարևոր նյութերը՝ B4B.am-ից

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գործընկերության արդյունքը՝ բնակարանամուտ (լուսանկարներ)

Աթոյանների ընտանիքն առաջիններից էր՝ ընթացիկ տարվա բնակարանաշինության ծրագրում ընդգրկվածներից:

Հայաստանը 9 կետով բարելավել է դիրքը միջազգային էներգետիկական վարկանիշում

Հայաստանը բարելավել է դիրքը միջազգային էներգետիկական վարկանիշում՝ «էներգետիկական տրիլեմայի ինդեքս»-ում՝ զբաղեցնելով 43-րդ տեղը

Ինչով է պայմանավորված Յունիբանկի հաջողությունը մանրածախ վարկավորման շուկայում

2018 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի բանկերի կողմից տրամադրված մանրածախ վարկերի ծավալը գերազանցեց 983.5 մլրդ դրամը