Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Դիզելային սկանդալ. Volkswagen-ը ևս 3 միլիարդ դոլար տուգանք կվճարի

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

18:21 , 24 Ապրիլ 2017

ԱՄՆ Դաշնային դատարանը պարտավորեցրել է գերմանական Volkswagen ավտոկոնցեռնին վճարել 2.8 միլիարդ դոլար արտադրողի դիզելային ավտոմոբիլների վնասակար արտանետումների մասին տվյալների կեղծման քրեական գործի շրջանակում, հայտնում է Financial Times-ը:

Բացի տուգանքներ վճարելուց Volkswagen-ում կնշանակվի անկախ դիտորդ, որը 3 տարի պետք է հետևի օրենքների և դատարանի որոշումների կատարմանը:

Ավելի վաղ ընկերությունը նույնպես համաձայնել էր տուգանք վճարել ավելի քան 1.45 միլիարդ դոլարից ավելի, որպեսզի կարգավորի ԱՄՆ-ում մյուս քաղաքացիական հայցերը:

Սկանդալը ծագել էր 2015թ. սեպտեմբերին, երբ ամերիկյան իշխանությունները մեղադրել էին Volkswagen-ին իր դիզելային ավտոմեքենաների արտանետված գազերի մասին տվյալների կեղծման մեջ:

Volkswagen-ի ծախսերը կոնֆլիկտի կարգավորման հետևանքների համար գերազանցել էին 24 միլիարդ դոլարը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նավթի գները նվազել են – 06-09-18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Nymex. Թանկարժեք մետաղների գներ – 06-09-18

NYMEX բորսայի սեպտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները

Ոսկու գինը նվազել է, պլատինինը՝ աճել

NYMEX բորսայի սեպտեմբերի 3-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.