Invalid username or password
Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն անդրադարձել է Կորոնավիրուսի հետևանքով նավթի գնի անկմանը և դրա հետևանքներին հարևան Ադրբեջանի տնտեսության վրա:
Խուրշուդյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Դե ինչ տեղի ունեցավ։ Կորոնավիրուսի լուրից հետո նավթի գներն սկսեցին ընկնել։ Պատճառը պարզ է, Չինաստանը նավթի մեծ սպառող է, և նրա տնտեսական հեռանկարն ազդում է նավթի գնի ընկալումների վրա։ Սկզբում կանխատեսում էին, որ նախկին՝ հավի գրիպի նման Չինաստանի տնտեսությունն իրեն չի դրսևորի, քանի որ էականորեն թվայնացվել է՝ այսօր առևտրի մեծ մասը օնլայն է։ Կանխատեսումը սխալ էր։ Իհարկե, տարվա երկրորդ կեսին Չինաստանի տնտեսությունը կվերականգնվի, սակայն ինչու հենց հիմա եմ տեղադրում այս լուրը։ Սպասում էի, որ Բրենտի գինն իջնի 55$ից, քանի որ հենց այդ գինն է կանխատեսած Ադրբեջանի բյուջեում։ Այս պահից սկսած Ադրբեջանի կանխատեսումները հեչ են լինում։ Դե մեզ համար սա հիմնականում օլիմպիական լուր է, այսինքն այս տարի չեմ բացառում, որ Ադրբեջանի տնտեսությունն անկում արձանագրի, ու հերթական անգամ հպարտանանք։ Ինձ իմացողները գիտեն, ես ավելի կգերադասեմ հպարտանալ մեր տնտեսական ձեռքբերումներով, բայց դե, ուզեցի կիսվել»:
Դիտումներ 611
Ըստ Կարեն Թամազյանի, չնայած առանձին ամիսներին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված եկամուտ ապահոված աշխատատեղերի անկմանը` տարեկան կտրվածքով 2020թ. հարկման ենթակա եկամուտներ ապահոված աշխատատեղերը կազմել են միջին ամսական 609 հազար, որը 2019թ. նույն ամսվա համեմատ ավելի է շուրջ 1.2 %-ով (7 հազարով):
ՀՀ ԿԲ դրամանիշերի փոխանակման գործառնական դրամարկղը գործելու է ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6 հասցեում:
Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ ձևակերպած հաճախորդ-վարկառուներին ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է տալիս պարբերաբար ավելացնել գործող վարկի սահմանաչափը մինչև 10%: