Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Դեսպան Բալայանը Diplomat Magazine-ին ներկայացրել է Հայաստանի հեղափոխությունը և զարգացման օրակարգը

Վերադարձ լուրերի բաժին

14:42 , 04 Մարտ 2019

Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը Diplomat Magazine the Netherlands and EU հանդեսի հետ հարցազրույցի ընթացքում պատասխանելով «Ինչո՞վ է առանձնահատուկ Հայաստանը» հարցին՝ Հայաստանը ներկայացրել է որպես ծովին ելք չունեցող, ստեղծագործ , մտավոր ունակություն ու ջերմ ժպիտ ունեցող հյուրընկալ ժողովրդի գողտրիկ կղզի: Հոլանդահայերի «Նիդերլանդական օրագիր» համացանցային պարբերականը տեղեկացրել է, թե Տիգրան Բալայանը նշել է, որ 2018 թվականի թավշյա հեղափոխության փաստն ապացուցում է՝ Հայաստան երկրի շարժիչ ուժը դարձավ հենց ժողովուրդը, որը հավատարիմ գտնվեց համամարդկային ժողովրդավարական արժեքներին ու հիմնարար ազատություններին, վճռականորեն պաշտպանեց իր իրավունքներն ու ազատությունները, պատրաստ եղավ ոչ ասելու կոռուպցիային ու մերժելու անցյալի բացասական երևույթներիը, պատրաստ եղավ բարեփոխումներին:

Դեսպան Բալայանը պատմել է թավշյա, ոչ բռնի հեղափոխության բացարձակ խաղաղ ընթացքի մասին, որը քաղաքական հասունության և իրավական գրագիտության բացառիկ դրսևորում էր կանանց ու երիտասարդության առաջատար ուժի ազդեցությամբ: Այն ապահովվեց իշխանության խաղաղ, անարյուն փոխանցումը, որին էլ հետևել են դեկտեմբերյան արտահերթ խորհրդարանական ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունները:Սա բարեկեցիկ Հայաստան կերտելու ճանապարհի սկիզբն է:

Տիգրան Բալայանը Diplomat Magazine-ին պատմել է Հայաստանի տնտեսական ծրագրերի, մասնավորապես, Եվրամիության հետ համագործակցությունը սերտացնելու մասին: Նա պատահական չի համարել, որ երկրում անցյալ տարի ընթացած քաղաքական զարգացումների արդյունքում Հայաստանին The Economist հանդեսը ճանաչել է Տարվա երկիր: «Պայմաններ են ստեղծվում դեպի Հայաստան տնտեսական գրավչությունը մեծացնելու ուղղությամբ»,- նշել է դեսպանը: Նա հավելել է, որ համահունչ ժողովրդավարության հասնելը դժվար գործընթաց է, որը պահանջում է էական ժամանակ, անվերապահ նվիրվածություն եւ նույնիսկ մտածողության փոփոխություն: «Հայաստանն առաջին քայլերն է ձեռնարկել այս ուղին հարթելու համար: Հանրության վստահության եւ օրինականության աննախադեպ մակարդակի շնորհիվ Հայաստանի կառավարությունը վճռական է բարեփոխումների ընդունված բազմակողմ եւ հավակնոտ օրակարգի իրականացմանը»,- ասել Տիգրան Բալայանը:

Դեսպանը կարծում է, որ այս բարդ ճանապարհը Հայաստանը չպետք է միայնակ անցնի, նրան պետք է օգնեն ժողովրդավարական զարգացած երկրները` հատկապես տնտեսական ու քաղաքական հարցերում սպասելիքներ են ակնկալվում Նիդերլանդներից, որպես մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների առաջատար երկրի:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը

Խորհրդի կազմում ընդգրկվեցին Արթուր Յուրիի Ջավադյանը և Միխայիլ Վյաչեսլավի Զայցևը:

Քայքայված վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, միայն 2020 թվականին, աջակցություն է ստացել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 96 ընտանիք:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում: