Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Դեպի Հայք» հիմնադրամի երիտասարդ կամավորներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ

Վերադարձ լուրերի բաժին

22:05 , 23 Սեպտեմբեր 2019

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հյուրընկալել է աշխարհի մի շարք երկրներից ժամանած 21-ից 32 տարեկան 45 հայ երիտասարդ կամավորների: Զրուցելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ՝ երիտասարդները ծանոթացել են ընկերության հաջողության պատմությանը, հիմնարար արժեքներին, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարությանն ու Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի զարգացումներն:

Անմիջական հանդիպումն էլ ավելի է ոգևորել երիտասարդների՝ հայրենիքը և սեփական արմատները բացահայտելու ցանկությունը: Ռալֆ Յիրիկյանի հետ զրույցի ընթացքում նրանք նաև խորհուրդներ են ստացել բիզնեսի ճիշտ կառավարման գործիքների վերաբերյալ:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը ողջունում և բարձր է գնահատում երիտասարդ սփյուռքահայ կամավորների՝ հայրենիք ացելելու որոշումը և Հայաստանի տարբեր մարզերում կամավորական տարբեր նախագծերի մասնակցելու պատրաստակամությունը: Պետք է հիշել, որ հաջողության հասնելու ուղին հեշտ չէ, սակայն հստակ նպատակներ, դրանց հասնելու համար քայլեր, համբերատարություն, պատասխանատվություն ու առողջ թիմ ունենալու դեպքում ամեն ինչ էլ հնարավոր է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

IMG_20190918_194759

Երիտասարդ կամավորները կիսել են իրենց տպավորությունները և պատմել Հայաստան այցելելու իրենց պատճառների մասին: Ոմանք ցանկացել են պարզապես ծանոթանալ հայկական մշակույթին, մյուսները սովորել հայերեն և ձեռք բերել փորձ իրենց հետաքրքրությունների ոլորտում, որոշներն էլ՝ մնալ և ապրել Հայաստանում և իրականացնել տարբեր ծրագրեր ու նախագծեր Հայաստանի համայնքներում:

Հանդիպումն ուղեկցվել է հետաքրքիր հարց ու պատասխանով, քննարկումներով և ավարտվել ընկերության գլխամասային գրասենյակով շրջայցով: «Դեպի Հայք» հիմնադրամի իրականացվող ծրագրերի շրջանակում, ընդհանուր առմամբ, ՎիվաՍել-ՄՏՍ այցելել է երիտասարդների ավելի քան 25 խումբ: «Դեպի Հայք» հիմնադրամը Հայաստանում գործում է 2004 թվականից ի վեր և արդեն ունեցել է 1900 մասնակից 50 երկրներից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ձևավորվում է ՀՀ նյութական պահուստի բարեփոխումները և զարգացումը ապահովող իրավական դաշտ

Կառավարությունը հավանություն տվեց «Նյութական պահուստի մասին» և հարակից օրենքների փաթեթին:

Կենսաթոշակը կվճարվի անկանխիկ եղանակով

Գործընթացը կլինի փուլ առ փուլ:

Վարչապետն անդրադարձավ հանրապետությունը մետաղի ջարդոնից ազատելու հետ կապված իր գրառմանը

«Ես չեմ թաքցնի, երբեմն մեր կուսակցության անդամներ, երբեմն ԱԺ պատգամավորներ են այսպիսի բաներ գրում, ուզում ես պատուհանը բացես ու…»,- Նիկոլ Փաշինյան: