Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Դեպի Հայաստան դրամական փոխանցումները 2017թ. առաջին եռամսյակում (ըստ վճարային հաշվեկշռի)

Վերադարձ լուրերի բաժին

23:30 , 02 Հուլիս 2017

Դրամական փոխանցումները դեպի Հայաստանի Հանրապետություն 2017 թվականի հունվար-մարտին կազմել են 240.2 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 16%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2017թ. հունվար-մարտ ամիսների վճարային հաշվեկշռի վերաբերյալ զեկույցից։

Նշենք, որ ըստ վճարային հաշվեկշռի մեթոդաբանության՝ դրամական փոխանցումներն իրենցից ներկայացնում են աշխատողների զուտ վարձատրությունը և տնային տնտեսությունների միջև դրամական և բնեղեն արտահայտությամբ տրանսֆերտները՝ ինչպես ընթացիկ, այնպես էլ կապիտալ։

Սեզոնային աշխատողների կողմից ստացված զուտ աշխատավարձը (առանց վճարված եկամտահարկի և արտերկրում կատարված այլ ծախսումների) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 10.1 մլն դոլարով՝ կազմելով 77.9 մլն դոլար։

Ինչ վերաբերում է ծառայություն մատուցող սեզոնային աշխատողների զուտ եկամուտներին, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանք աճել են 2 մլն դոլարով և կազմել 15.5 մլն դոլար (արտերկիր սեզոնային աշխատանքի մեկնողների մի մասի ստացած եկամուտը դասակարգվում է ոչ թե որպես աշխատավարձ, այլ որպես ծառայությունների արտահանում, քանի որ նրանց դեպքում չկան գործատու աշխատող հարաբերություններ)։

Տնային տնտեսությունների անձնական տրանսֆերտների ներհոսքը աճել է 18.4 մլն դոլարով՝ կազմելով 142.1 մլն դոլար՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի 123.8 մլն դոլարի դիմաց։

Ինչ վերաբերում է մասնավոր հատվածի կապիտալ տրանսֆերտներին, ապա այս ժամանակահատվածում դրանց ներհոսքը աճել է 2.6 մլն դոլարով և կազմել 4.6 մլն դոլար։

poxancum1

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Ալյանս» ազատ տնտեսական գոտում կսկսվի «խելացի դրամապանակների» արտադրությունը

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ «Էռա թեքնոլոջիս» ՍՊԸ-ին կտրվի «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն:

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ

ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով հեռահար բանկային ծառայությունների շրջանակը, գործարկել է բանկային սպասարկման Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ համակարգերը

Գյուղատնտեսության անկումային ցուցանիշները մտահոգել են վարչապետին

Կարեն Կարապետյանը հանձնարարել է պարզել գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկման պատճառները