Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Դեպի Հայաստան ամենաշատը Ռուսաստանից են գալիս

Վերադարձ լուրերի բաժին

15:32 , 19 Նոյեմբեր 2019

Հայաստանում հունվար-սեպտեմբեր ամիսներին զբոսաշրջային այցելությունները 14,4 տոկոսով աճել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Նշված ժամանակահատվածում Հայաստան է այցելել 1 մլն 459 հազար 152 զբոսաշրջիկ:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով, թվերը խոսում են զբոսաշրջության ոլորտում դինամիկ զարգացման մասին: «Զբոսաշրջության ոլորտում վերջին տարիների գրանցված ցուցանիշները վկայում են, որ մենք գործ ունենք կայուն զարգացման հետ: Սա շարունակական է, մենք տևական ժամանակ, բացի 2015 թվականից, ունեցել ենք կայուն աճ: Այս տարի նույնպես ունենք, և սա արդյունք է մեր վարած պետական քաղաքականության, հասարակական, մասնավոր հատվածի ջանքերի»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասել է Մեխակ Ապրեսյանը:

Դեպի Հայաստան կայուն զբոսաշրջային հոսք առկա է Ռուսաստանից, այն շարունակում է առաջնային տեղում մնալ, Իրանից կա շարունակական աճ: Նման միտում նկատվում է Եվրոպայից, ԱՄՆ-ից, Չինաստանից: Հետաքրքիր զարգացումներ կան ասիական, արաբական, լատինամերիկյան երկրներից: Նա կարևոր է համարել հայաստանյան շուկա նոր ավիաընկերություններ ներգրավելու քաղաքականությունը՝ ընդգծելով, որ այն կնպաստի դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքի ավելացմանը: Հայաստանը փակ սահմանների պատճառով զբոսաշրջային շուկային հասնելու խնդիր ունի, այդ իմաստով մրցունակ ավիափոխադրողներ ունենալը խիստ կարևոր է:

«Այս գործում մի բան կցանկանայի շեշտադրել, որ Հայաստան մուտք գործող ավիափոխադրողներն իրենց ուղղությունը ընտրեն դեպի Գյումրի: Այստեղ օդի տուրքի հարց չկա, այնտեղ թռիչքներն ազատված են այդ տիպի հարկերից: Զբոսաշրջության նպատակներից մեկը նպաստելն է տարածքային համաչափ զարգացմանը, մենք արդեն տեսնում ենք Գյումրիում իրականացվող ծրագրերի արդյունքները, հետևաբար այդ ուղղությամբ պետք է ակտիվացնել աշխատանքը»,-ասել է Մեխակ Ապրեսյանը:

Զբոսաշրջային հոսքի ավելացմանը զուգահեռ, նախկին պաշտոնյան առաջնային է համարել ենթակառուցվածքների բարելավումը՝ ճանապարհների բարեկարգումը, կահավորումը, երթուղիների թողունակության մեծացումը, տրանսպորտային հարցերի կարգավորումը, հյուրանոցային օբյեկտների ավելացումը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայկական գինու միջազգային պահանջարկը շարունակում է աճել

Անցնող տարվա ընթացքում հայ գինեգործները մասնակցել են միջազգային բազմաթիվ ցուցահանդեսների և գործարար կապեր հաստատել օտարերկրյա գործընկերների հետ:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ինչպե՞ս հաշվարկել ավտոմեքենայի մաքսազերծման արժեքը հունվարի 1-ից

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է տեղեկատվական հոլովակ

Վարոս Սիմոնյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալի հետ

Ալեքսեյ Խերսոնցևի հետ նա քննարկել է երկու երկրներում որակի հավատարմագրման, համապատասխանության գնահատման և ստանդարտացման ոլորտներում առկա իրավիճակը, զարգացման միտումներն ու հետագա ծրագրերը։