Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Դեղորայքն էժանացե՞լ է, թե՞ թանկացել

Վերադարձ լուրերի բաժին

16:38 , 19 Նոյեմբեր 2015

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախքան առողջապահության ոլորտին վերաբերող հարցերի քննարկումը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրել է դեղորայքի վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները:

Առողջապահության նախարարության կողմից մշտադիտարկվել են մայիս-հոկտեմբեր ամսվա ընթացքում չորս խոշոր ներկրողների ամենավաճառվող, ըստ գնացուցակների և ըստ ներկրման ծավալների, 50 առաջին անվանումները: Մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ վերոհիշյալ դեղորայքի 60 տոկոսի գինը մնացել է անփոփոխ, 34 տոկոսը նվազել է շուրջ 30 տոկոսով և 6 տոկոսը՝ 3 տոկոսով թանկացել է, ինչը կապված է սեզոնային վաճառքների հետ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ևս մեկ անգամ հորդորել է այդ ամենի մասին տեղեկացնել հանրությանը անհիմն լուրերից խուսափելու համար. «Բազմաթիվ առիթներով ինձ նամակներ են գրում, որ դեղերն անհիմն թանկացել են: Ուսումնասիրության արդյունքում փաստորեն պարզվել է, որ նման խնդիր չկա, նույնիսկ կա գների նվազում: Դրա մասին պետք է խոսվի և ներկայացվի հանրությանը: Ես խնդրում եմ իմ բոլոր գործընկերներին այդ հարցում լինել ուշադիր»:

Կառավարությունն ընդունել է առողջապահության ոլորտին վերաբերող որոշումներ. սահմանել է տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը, ինչը հնարավորություն է ընձեռում երեխային ներգրավված լինել կրթական գործընթացին՝ չնայած նրա հնարավորությունները սահմանափակող հիվանդությունների: Ելնելով համընդհանուր ներառական կրթությանն անցնելու երկրի որդեգրած քաղաքականությունից, ինչը հնարավորություն է ընձեռում նախկինում տնային ուսուցման մեջ ընգրկված երեխաներին հաճախել հանրակրթական դպրոցներ, որոշ չափով նեղացվել են տնային ուսուցման իրավունք վերապահող բժշկական ցուցումները: Ըստ այդմ, կհստակեցվեն և համընդհանուր ներառական կրթության քաղաքականության համատեքստում կարդիականացվեն տնային ուսուցման իրավունք վերապահող բժշկական ցուցումները և հիվանդությունների ցանկը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մեր հարաբերություների պոտենցիալը առևտրի ոլորտում շատ ավելի մեծ է, քան ներկայում այն օգտագործվում է». այաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար

«ԵՄ-ն Հայաստանի համար ամենախոշոր, հեռանկարային շուկան է: Մենք, փաստորեն, երկրորդ խոշորագույն ներդրողն ենք Հայաստանում: ԵՄ-ի հետ առևտրի աճը տեսանելի և շոշափելի

Նիկոլ Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես (լուսանկարներ)

Վարչապետը շրջայց է կատարել ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված հայկական արվեստի ու մշակույթի լավագույն նմուշներին՝ սկսած 4-րդ դարից մինչև 17-րդ դար:

Նիկոլ Փաշինյանի ելույթը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` Նյու Յորք: